Libra-ն կարող է մի քանի կրիպտոարժույթ օգտագործել
Facebook-ը ենթադրում է, որ իր թվային Libra արժույթը կարող է օգտագործել մի քանի կրիպտոարժույթ, որոնց կաջակցեն գոյություն ունեցող տարատեսակ արժույթները՝ մեկ թվային տոկենը արժույթի զամբյուղին կապելու փոխարեն, հայտնում է CNBC-ը։
Տեխնիկական հսկան սկզբնապես առաջարկել էր արժեքի մեկ սինթետիկ միավոր, որը կկապվի արժույթի զամբյուղին եւ պետական պարտքին։ Սակայն բլոկչեյնի հարցերով Facebook-ի գործադիր տնօրեն Դեւիդ Մարկուսը նշել է, որ ընկերությունը բաց է այլընտրանքային մոտեցումների որոնման համար․ «Մենք դա կարող էինք այլ կերպ անել»,- ասել է նա։ «Սինթետիկ միավորի փոխարեն մենք կարող ենք ունենալ կայուն փողերի շարք՝ դոլարային կայուն փողերի, եվրո կայուն փողերի, կայուն ֆունտ սթեռլինգների եւ այլն»։
Կայուն փողերը կրիպտոարժույթն են, որոնք սովորաբար կապված են կառավարության կողմից սատարվող արժույթներին, ինչպիսին դոլարն է։ Tether-ը աշխարհում ամենահայտնի կայուն փողն է, որին սատարում է դոլարը, թեեւ այն որոշ վեճեր է առաջացրել՝ կապված այն բանի հետ, թե արդյո՞ք բավարար քանակի դոլար կա պահուստներում, ինչպես նաեւ ենթադրություն, որ այն կարելի էր օգտագործել շուկայի մանիպուլացման համար։
Նման արժույթներն ուղղված են այն տատանումների նվազմանը, որոնք նկատվում են վիրտուալ արժույթներում, ինչպիսին են բիթքոյնը եւ էֆիրը։ Libra-ի դեպքում նպատակն այն է, որպեսզի ստեղծվի տրանսսահմանային վճարումների առավել արդյունավետ համակարգ։
Սակայն Շվեյցարիայում գտնվող Libra-ի ասոցիացիան, որը հետեւում է առաջարկվող կրիպտոարժույթին, բախվել է բազմաթիվ անհաջողությունների, երբ տարատեսակ սկզբնական անդամ-ընկերությունները, ներառյալ Mastercard-ը եւ Visa-ն, հրաժարվել են մասնակցությունից։
Libra-ն նաեւ բախվել է կայունացման կոշտ արձագանքի հետ, քանի որ ամբողջ աշխարհի իշխանությունները մտահոգված են նրանով, որ արժույթը կարող է լրջորեն խափանել ֆինանսական համակարգը եւ կարող է օգտագործվել փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման համար։


















































Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
Մայր Աթոռի հայտարարությունը
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը