«Ջարդել էին դուռը». խմբագիրը մանրամասներ է պատմում Nouvelles d"Arménie-ի վրա հարձակումից
Կասկածյալներին դեռ չեն գտել: Բայց այդ հարձակումը դժվար թե նյութական շարժառիթ ունենար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Nouvelles d'Arménie հայկական պարբերականի գլխավոր խմբագիր Արա Թորանյանը` մեկնաբանելով Ֆրանսիայում հայկական խմբագրության վրա հարձակումը։
«Ոստիկաններն ինձ ասել են, որ մեր թաղամասում համակարգիչների գողություններ հաճախ չեն լինում: Հետո էլ` դրանք հին էին և շուկայական արժեք չունեին: Կարևորը դրանց մեջ եղած տվյալներն են. այնտեղ կային շատ հարցազրույցներ, կարևոր կոնտակտներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախարարների: Հարձակումը բացահայտ կոպիտ էր արված, խմբագրությունում ջարդել էին դուռը»,-նշեց նա:
Հարցին`արդյոք արդեն խոսե՞լ են Փարիզի կամ Ֆրանսիայի թուրքական կազմակերպությունների հետ, Թորանյանն ասաց, որ նրանց հետ որևէ կապ չունի, փոխարենը հայտնեց, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցել է Սիրիայի քրդերի`թուրքական հարձակումների դեմ կազմակերպած ցույցերին։
«Ես հարաբերություններ ունեմ մի քանի թուրք մտավորականների հետ: Ես ինքս վերջին տասն օրը, որպես լրագրող, ակտիվորեն զբաղվում էի Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի հարձակման հարցով: Մասնակցել եմ մի քանի ցույցերի: Այս ենթատեքստում ակնհայտ է պատճառահետևանքային կապը կատարվածի հետ»,-ընդգծեց Թորանյանը:
Թորանյանը նաև ասաց, որ պարբերականի նոր համարի զգալի մասը նվիրված է Սիրիայի իրադարձություններին, բայց որևէ արտակարգ բովանդակություն ունեցող նյութ չէին նախատեսել տպագրության համար:
«Այնտեղ հոդվածներ կան նաև Հայաստանի, այդ թվում՝ Համաշխարհային ՏՏ համաժողովի մասին: Բայց, այսպես թե այնպես, նոր համարը դուրս կգա. դրա ողջ բովանդակությունը պահպանված էր այլ տեղ»,-ասաց Թորանյանը:
Նա հիշեցրեց, որ տասը տարի առաջ նմանատիպ մի դեպք արդեն եղել էր. իր տան համակարգիչը գողացել էին, որից հետո հայ համայնքի ներկայացուցիչները հստակ եզրակացրել էին, որ այն թուրքական ծառայությունների ձեռքի գործն է, հետևաբար, միշտ զգոն են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայում հարձակվել են հայկական պարբերականի վրա։ Կատարվածը դատապարտել էր Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը և այն լուրջ ոտնձգություն որակել խոսքի ազատության և հանրապետական արժեքների նկատմամբ։


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Նոր մանրամասներ Լուվրի կողոպուտի մասին
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին