Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է հիշի պատմությունը և չմոռանա Նապոլեոնին ու Հիտլերին, որոնք փորձել են նվաճել Ռուսաստանը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա հիշեցրել է ֆրանսիացի առաջնորդի այն հայտարարությունները, որոնք վերջինս արել էր անցյալ տարվա նոյեմբերին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։ Այդ ժամանակ Մակրոնը նշել էր, որ Ռուսաստանը «ինքն է ընտրել պատերազմի ուղին» և որ Մոսկվան «չի կարող հաշտվել իր պատմության հետ»։
Լավրովի խոսքով՝ «եթե որևէ մեկը չի կարողանում հիշել Ռուսաստանի պատմությունը, ապա դա հենց ֆրանսիացիներն են»։ Նա հավելել է, որ պատմությունը չի սահմանափակվում Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի այն պնդումներով, թե վերջին հարյուր տարվա ընթացքում Ռուսաստանը սանձազերծել է 19 պատերազմ։ «Պատմությունը այն մասին է, թե ինչպես՝ սկսած Նապոլեոնից և շարունակելով Հիտլերով, գրեթե ամբողջ Եվրոպան մոբիլիզացվել է՝ Ռուսաստանին հաղթելու և ոչնչացնելու նպատակով։ Այստեղից է սկսվում պատմությունը, և սա այն է, ինչի հետ մեր ժողովուրդը երբեք չի զիջի», – ասել է Լավրովը։
Նա այս հայտարարությունն արել է 2025 թվականին Ռուսաստանի դիվանագիտական գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին