Մանկապարտեզներում տեսախցիկների գրանցած խախտումների 48%-ը երեխաների նկատմամբ կասկածելի վերաբերմունքի դեպքերն են
Երևանյան 42 մանկապարտեզներում տեղադրված 1700 տեսախցիկների գործարկմամբ հնարավորություն է ստեղծվել դիտարկել նշյալ հաստատությունների հիմնական օգտագործման 706 կառուցահատվածներում:
Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը նշեց, որ դիտարկումը կատարվում են առցանց կամ հետագայում վերանայման միջոցով։ Նա տեղեկացրեց, որ 2025 թվականի 4-րդ եռամսյակում մշտադիտարկման արդյունքում արձանագրված 22% խախտումները վերաբերում են օրվա ռեժիմին, 8 %-ը՝ ֆիզիկական անվտանգությունը և 23%-ը պարապմունեքների բովանդակությանը։ «Երեխաների նկատմամբ կասկածելի վերաբերմունքի առիթ տվող արձանագրումները կազմում են 48 %»,-ասաց Հանրակրթության վարչության պետը, նշելով որ մանկապարտեզներում նորաբաց վաղ մանկության երկու խմբերում տեսախցիկներով անցկացված դիտարկումները փաստում են անձնակազմի, բարեխիղճ, սրտացավ և արհեստավարժ աշխատանքը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց գործընթացն սկսել համայնքային բոլոր մանկապարտեզներում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար