Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինելու կարգը կորոշի Կառավարությունը. Գեղամ Նազարյան
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում ընդունված փոփոխություններով Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ դրանց ոչ աշխատանքային լինելու կարգավորումը կորոշի Կառավարությունը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին պարզաբանել է նախագծի հեղինակ Գեղամ Նազարյանը։
Նազարյանի պարզաբանմամբ՝ Մեռելոց օրերի ամրագրումը օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում չի նշանակում, որ դրանք մեխանիկորեն դառնում են ոչ աշխատանքային բոլոր դեպքերում։ «Մեռելոց օրերը ֆիքսվել են օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, Կառավարությունն իր որոշումով կսահմանի ազատ օրը։ Օրինակ՝ կարող է սահմանվել, որ այդ օրը ոչ աշխատանքային է, փոխարենը կաշխատեն շաբաթ օրը, կամ Կառավարությունը կարող է այլ կարգավորում տալ»,- նշել է Նազարյանը։
Ըստ այդմ՝ Մեռելոց օրերի հետ կապված աշխատանքային կամ ոչ աշխատանքային լինելու հարցը թողնվում է կառավարության հայեցողությանը։
Մեռելոց օրերը վերաբերում են Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող օրերին։
Դրանք են՝ Սուրբ Ծննդին, Սուրբ Հարությանը, Պայծառակերպությանը կամ Վարդավառին, Սուրբ Աստվածածնի վերափոխմանը կամ Խաղողօրհնեքին, ինչպես նաև Խաչվերացին հաջորդող օրերը։
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Գեղամ Նազարյանի նախագիծը «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ։
Նախագծով Գեղամ Նազարյանն առաջարկել էր Մեռելոց օրերը դարձնել ոչ աշխատանքային, նախագիծն այդ տեսքով առաջին ընթերցմամբ ընդունվել էր, երկրորֆ ընթերցմամբ քննարկման ժամանակ Կառավարությունն առաջարկել էր այդ դրույթը հանել նախագծից և Մեռելոց օրերը ոչ աշխատանքային սահմանելու հարցը թողնել Կառավարության հայեցողությանը։ Առաջարկը հեղինակի կողմից ընդունվել է, որից հետո էլ այն քվեարկվել է երկրորդ ընթերցմամբ ու ընդունվել ամբողջությամբ։


















































Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
ՆԱՏՕ-ի չորս երկրներ պաշտպանության ֆինանսավորման նոր մեխանիզմ կստեղծեն