Հնդկաստանում նոր մահացու վիրուս է բռնկվել
Մի շարք հնդկական զլմ-ներ հայտնել են Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում Նիպա վիրուսի բռնկման մասին։ Այս տեղեկությունը տեղական իշխանություններին ստիպել է ձեռնարկել զսպման միջոցառումներ, մոտ 100 մարդ տեղափոխվել է տնային կարանտինի։ Բրիտանական հեղինակավոր The Independen-ը գրում է, որ մեկ հիվանդի վիճակ ծանր է։
Թաիլանդը խստացրել է հիվանդությունների կանխարգելման միջոցառումները մի քանի խոշոր օդանավակայաններում՝ Արևմտյան Բենգալիայից ժամանող զբոսաշրջիկների համար ներդնելով վարակիչ հիվանդությունների սկրինինգ։
Նշենք, որ առաջին անգամ Մալայզիայում 1998 թվականին հայտնաբերված Նիպա վիրուսը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դասակարգվում է որպես մահացու հիվանդություն, որը հիմնականում տարածվում է չղջիկների կողմից։ Վիրուսը կարող է մարդկանց վրա տարածվել աղտոտված սննդի կամ մարդուց մարդուն ուղիղ փոխանցման միջոցով։ Ներկայումս հիվանդության դեմ որևէ հատուկ բուժում կամ հաստատված պատվաստանյութ չկա։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվի
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ