Կանադան Չինաստանի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիր չի կնքի. Քարնի
Կանադայի իշխանությունները Չինաստանի հետ ազատ առեւտրի համաձայնագիր չեն կնքի: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Մարկ Քարնին։ «Մենք նման մտադրություններ չունենք Չինաստանի կամ որեւէ այլ ոչ շուկայական տնտեսության հետ կապված»,- Քարնիի խոսքերը լրագրողների համար մեջբերել է The Globe and Mail թերթը։ Վարչապետը բացատրել է, որ Օտտավայի այս պարտավորությունները նշված են Կանադայի, Մեքսիկայի եւ Միացյալ Նահանգների միջեւ կնքված եռակողմ առեւտրային համաձայնագրում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտնել էր, որ Վաշինգտոնը 100 տոկոս մաքսատուրք կսահմանի Միացյալ Նահանգներ առաքվող կանադական բոլոր ապրանքների վրա, եթե գործարքը կնքվի։ Քարնին, որին Թրամփը սոցիալական ցանցերում այդ գրառման մեջ անվանել էր «նահանգապետ», արձագանքել է։ Նա նշել է, որ «[Կանադայի] տնտեսության առջեւ ծառացած արտաքին սպառնալիքի առջեւ կանադացիները ընտրություն են կատարել՝ կենտրոնանալ այն բանի վրա, ինչը [իրենք] կարող են վերահսկել»։ «Մենք չենք կարող վերահսկել, թե ինչ են անում մյուս երկրները։ Բայց մենք կարող ենք լինել մեր սեփական լավագույն հաճախորդը. գնեք կանադականը, կառուցեք կանադականը։ Միասին մենք կկառուցենք ուժեղ Կանադա»,- գրել է վարչապետը։ Կանադայի միջկառավարական հարաբերությունների նախարար եւ Միացյալ Նահանգների հետ առեւտրի պատասխանատու Դոմինիկ Լեբլանը հայտարարության մեջ նշել է, որ Կանադան «չի ձգտում ազատ առեւտրի համաձայնագրի կնքել Չինաստանի հետ»։ Նա ասել է, որ երկու կողմերը պարզապես «համաձայնության են եկել սակագների հետ կապված մի քանի վիճելի հարցերի շուրջ»։


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս