«Երիտասարդացման մեթոդների որոնման հիմնական գործիք». տեխնոլոգիա, որի շնորհիվ մարդիկ կապրեն 150 տարի.
Մարդկությունը շուտով կարող է ապրել մինչեւ 150 տարի, գիտնականները կարծում են, որ կենսաբանական ժամացույցի եւ երիտասարդացման ուսումնասիրության ոլորտում առաջընթացը կօգնի հասնել դրան: Այս կանխատեսումն արել է գենետիկ Սթիվ Հորվաթը, որը հայտնի է ծերացման վերաբերյալ իր հետազոտություններով։ Հորվաթը «Time»-ին ասել է, որ կասկած չունի, որ մինչեւ 150 տարի ապրելը կդառնա իրականություն, չնայած ճշգրիտ ժամանակացույց նշել չի կարող: Նա ասել է, որ հիմնական առաջընթացը կենսաբանական ծերացման չափման եւ հնարավոր է՝ դրա հետադարձի արագ առաջընթացն է։
Հորվաթն ընդգծել է է, որ ծերացմանը հետեւելու հուսալի մեթոդները նախադրյալ են կյանքը երկարացնող ապացուցված դեղամիջոցների մշակման համար: Նա տեխնոլոգիան անվանել է «երիտասարդացման մեթոդների որոնման հիմնական գործիք» եւ նշել է, որ ճշգրիտ կենսաբանական չափումները հիմք կհանդիսանան թերապիաների համար, որոնք կարող են ոչ միայն դանդաղեցնել ծերացումը, այլեւ իրականում հետ շրջել այն։
2010-ականների սկզբին գրանցվեց առաջընթաց, երբ Հորվաթը մշակեց ԴՆԹ մեթիլացման վրա հիմնված թեստ՝ քիմիական փոփոխություններ, որոնք կարգավորում են գեների միացման եւ անջատման գործընթացը։ Թեստը հնարավորություն տվեց գնահատել մարդու կենսաբանական տարիքը տարբեր հյուսվածքներում՝ ուղղակիորեն չափելով ծերացումը, այլ ոչ թե միայն ապրած տարիների քանակի վրա հույսը դնելով։
Ավելի ուշ նա ստեղծել է առաջավոր «ժամացույցներ», այդ թվում՝ GrimAge-ը՝ մահացության ռիսկի ամենաճշգրիտ ցուցանիշներից մեկը։ Այն նախատեսված է կանխատեսելու «հաջորդ տարի ձեր մահվան հավանականությունը»՝ հիմնվելով կենսաբանական ազդանշանների, այլ ոչ թե անձնագրում նշված տարիքի վրա։ Հորվաթն ինքը կատակով նշել է, որ անվանումը գալիս է «Մռայլ հնձվորից»՝ Grim Reaper-ից։
Միեւնույն ժամանակ, փորձագետը կտրականապես մերժել էց այն գաղափարը, որ մարդիկ շուտով կսկսեն ապրել 1 000 տարի՝ նման կանխատեսումներն անվանելով «լիակատար գիտական ֆանտաստիկա»։ Այսօր, նրա խոսքով, գիտությունն աշխատում է իրատեսական նվաճումների, այլ ոչ թե անմահության ուղղությամբ։
Այնուամենայնիվ, Հորվաթը վստահ է, որ ժամանակի ընթացքում կյանքի տեւողության կտրուկ աճը հնարավոր է։ Նա կարծում է, որ հաջորդ մի քանի տասնամյակների ընթացքում կենսաբժշկության ոլորտում շարունակական առաջընթացի շնորհիվ մարդկային կյանքի տեւողությունը կարող է զգալիորեն փոխվել, եթե, իհարկե, մարդկությունը խուսափի գլոբալ աղետներից։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվի
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ