2025 թվականին առգրավվել է 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ
Մի կողմից ասում են այսքան մարդ զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից, մյուս կողմից ունենք զոհերի նվազում։ Այս երկու թվերը պետք է իրար հետ ներկայացնել։ Այս մասին Ներքին գործերի նախարարության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելիս նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչպիսի հետևություն ունենք ՆԳՆ–ում, մասնավորապես, Ոստիկանության համակարգում իրականացված բարեփոխումների բովանդակային հատվածի հետ կապված, «արդյոք ճիշտ ճանապարհով ենք գնում»։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել, որ առանձնացրել են որոշակի ցուցանիշներ, որոնք իր գնահատմամբ, վկայում են կայացրած որոշումների արդյունավետության մասին։ «Երբ մենք խոսում ենք, օրինակ՝ Քրեական ոստիկանության մասին, նկատում ենք, որ 2025 թվականին առգրավվել է 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ, 2024–ին առգրավվել էր 426 կգ։ Ընդ որում, փոքր չափերի մասին չէ խոսքը։ Ձեր հանձնարարականով մենք կենտրոնացել ենք արտադրական և ներմուծման շղթաների վրա։ Սրա արդյունքում է, որ ունենք մեծ խմբաքանակների պատկեր և թույլ չենք տալիս հետագայում փոքր չափերի շրջանառությունը։
Առգրավված, կամավոր հանձնված հրազենի թվաքանակն էլ եթե դիտարկենք, ապա 2025–ին արձանագրվել է ավելի քան 42 տոկոս աճ։ Ջրային պարեկային ծառայության աշխատանքի արդյունքում նախորդ տարի առգրավվել է 2,5 տոննա ապօրինի որսված ձուկ և շեշտը պետք է դնենք կանխարգելման կոմպոնենտի վրա»,– նշել է ՆԳ նախարարը։ Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ հանցավորության ընդհանուր կառուցվածքի մեջ 1/3–րդը Պարեկային ծառայության բացահայտումներն են, ընդ որում՝ եթե 2024–ին այդ թիվը եղել է 11 հազար 695, ապա 2025–ին այն կազմում է շուրջ 15 հազար դեպք։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար