Երևանում թալանել են ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի զարմուհուն. գումարը կազմում է ավելի քան 1 մլն դրամ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հոկտեմբերի 8-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևան քաղաքի Նոր-Արեշ թաղամասի բնակիչ, Անի Տեր-Պետրոսյանը և հայտնել, որ գիշերն իրեն անծանոթ 2 հոգի, մուտք են գործել Դավիթ-Բեկի փողոցում գործող «Մուսալեռ» հյուրանոցային համալիր և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք գումարը հափշտակել են գիշերը ժամը 02:30-ից մինչև 08:00-ն ընկած ժամանակահատվածում` օգտվելով հյուրանոցի թիվ 112 սենյակի դռան բաց լինելու հանգամանքից և այնտեղից հափշտակել 1 միլիոն 250 հազ. դրամ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանություն ահազանգած Անի Տեր-Պետրոսյանը ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր՝ Պետրոս Տեր-Պետրոսյանի եղբոր աղջիկն է, ով աշխատում է «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում՝ որպես տնօրեն:


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Նոր մանրամասներ Լուվրի կողոպուտի մասին
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...