Փակել է Մոսկվայի բուտիկն ու մտել ԱԺ
Մոսկվաբնակ հայ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը տարակուսած է, թե ինչպես է ՀՀ անձնագրային եւ վիզաների վարչությունը մշտական բնակության տեղեկանք տրամադրել իմքայլական Վաղարշակ Հակոբյանին։ Մարիամի պնդմամբ՝ նա մշտապես բնակվել է ՌԴ-ում, եւ ավելին՝ այնտեղ բիզնես է ունեցել ՌԴ մայրաքաղաքի մետրոներից մեկի մոտ՝ հեռախոսի պատյանների բուտիկ է աշխատեցրել։
Մարիամը հայտնեց, որ Վաղարշակը, լինելով Մխիթար Հայրապետյանի կուրսեցին, հենց Մոսկվայից է միացել Հայաստանի պետական կառավարմանը եւ դարձել պատգամավոր։ Մեզ հետ զրույցում Վաղարշակ Հակոբյանը չհերքեց, որ ՌԴ-ում ունեցել է բիզնես, սակայն ասաց, որ իր փաստաթղթերի հետ ամեն ինչ կարգին է։ «Ես ՌԴ-ում մշտական բնակություն երբեք չեմ ունեցել, ես 2017 թվականին՝ կարծեմ, հստակ ամիսը չեմ հիշի, Մոսկվա քաղաքում զբաղվել եմ ձեռներեցությամբ եւ վերադարձել եմ Հայաստան․․․ այսինքն՝ անընդհատ գնացել-եկել եմ։
Քանի որ Հայաստանում էլ էի բիզնեսով զբաղվում, Մոսկվա քաղաքում եւս բացել եմ հեռախոսների պատյանների ու տեխնիկայի խանութ եւ անընդհատ գնում-գալիս էի, աշխատողներ ունեի, որոնք որ աշխատեցնում էին, ու 2018-ի սկզբին, երեւի հունվար-փետրվար ամիսներին, այդ խանութը փակեցի ու եկա Հայաստան»։
Իր իմանալով՝ Հայաստանի Սահմանադրության համաձայն, «մշտական բնակության համար» Հայաստանից պետք է որոշակի օրեր բացակայած չլինես։


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Նոր մանրամասներ Լուվրի կողոպուտի մասին
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...