«Դե ինչ, կունենանք երրորդ երեխան». Մարգարիտա Սիմոնյանն (տեսանյութ)
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել Instagram-ում, որտեղ նրա որդին՝ Բագրատը, սովորում է հայերեն կարդալ ազգականներից մեկի օգնությամբ:
Տեսանյութի մեկնաբանությունների հատվածում Սիմոնյանը հետևորդներին պատմել է մի պատմություն, թե ինչպես է մի օր իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը, ելակը ձեռքին, որդուն հայերեն հարցրել, թե դա ինչ է:
Երեխան պատասխանել է՝ «ելակ», ինչին ի պատասխան հայրը երևանյան բակային լեզվով ուղղել է որդուն՝ ասելով, որ այն «կլուբնիկ» է:
«Տիգրան ջան, կլուբնիկը հայերեն ելակ է»,- նրբանկատորեն ուղղել է Սիմոնյանի ազգականը, որը երևում է տեսանյութում:
RT-ի գլխավոր խմբագրի խոսքով՝ Տիգրանը որոշ ժամանակ մտածելուց հետո շրջվել է իր կողմն ու ասել. «Դե ինչ, կունենանք երրորդ երեխան»:
Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի երեխաները՝ Բագրատն ու Մարիանան, տիրապետում են հինգ լեզվի՝ ներառյալ հայերենի:


















































«Ոչ ոքի թույլ չեմ տա մոռանալ». Մարգարիտա Սիմոնյանի նախատատերի սարսափելի պատմությունը, որոնք վերապրել են Ցեղասպանությունը
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է կորոնավիրուսային պատվաստման կողմնակի բարդությունների մասին
Ժամանակն է, որ բարեկիրթ մարդիկ կարգուկանոն հաստատեն․ Մարգարիտա Սիմոնյան
Մարգարիտա Սիմոնյանը դիմել է ՀՀ իշխանություններին
Մարգարիտա Սիմոնյանի ու Տիգրան Քեոսայանի կրտսեր դուստրն առաջին անգամ «չոչ է արել»
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Նոր մանրամասներ Լուվրի կողոպուտի մասին
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին