Միքայել Համբարձումյանը հանձնարարել է՝ ԵՊՀ-ում փորեն, Միհրան Հակոբյանի վրա ինչ-որ բան գտնեն, մի գործ կարեն
Ձեզ շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե ով է մեր փառապանծ ԱԱԾ-ի մյուս թիրախը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ադեկվադ» միաբանության ղեկավար, «Ադեկվադ» կուսակցության վարչության կազմի նախագահ Արթուր Դանիելյանը:
«Ուրեմն ԱԱԾ-ի պետ դառնալու հույսով ապրող ու «արարող» Միքայել Համբարձումյանը երեկ առավոտյան շուտ փրփրած հասել է գործի, շտապ ժողով է արել ու հանձնարարել, որ ԵՊՀ-ում փորեն, Միհրան Հակոբյանի վրա ինչ-որ բան գտնեն, մի գործ կարեն: Իսկ պատճառը այն է, որ Միհրանը Թովմասյան Հրայրի ընտանիքի անդամներին հարցաքննելու օրը հիշեցրել էր Միքայել Համբարձումյանի ընտանիքի անդամների գոյության մասին և բավականին ուշագրավ կերպով ակնարկել էր բուն Միքայելի մութ անցյալի մասին:
Ինձ ուղղակի հետաքրքիր է էլի էդ մարդը ինչով է մտածում, ոնց է մտածում: Էդ մարդուն ռեալ թվում է, որ Միհրանն է իր խնդիրը՞:
Լավ, ասենք թե Միհրանին նստացրիր, քեզ իրոք թվում է, որ էլ խոշորացույցի տակ չես լինի: Իսկ այսուհետ նաև ընտանյոք հանդերձ, քանի որ էդ տաբուն էլ եք «հեղափոխել»: Ընդ որում, ասեմ, էդ խոշորացույցը ոչ միայն հայաստանյան է լինելու: Իմանալու են ամեն ինչ: ԱՄԵՆ ինչ»,-գրել է Արթուր Դանիելյանը:


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Նոր մանրամասներ Լուվրի կողոպուտի մասին
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...