Իտալիայում լույս կտեսնի Դոստոեւսկու դստեր վեպը
Իտալիայում իտալերեն թարգմանությամբ լույս կտեսնի Լյուբով Դոստոեւսկայայի «Էմիգրանտուհի» վեպը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հրատարակումը պատրաստվել է գրողի դստեր ծննդյան 150-ամյակի համար:
Աշխատանքներն իրականացրել են իտալական Մերանո քաղաքի «Ռուս» ասոցիացիան եւ դրա նախագահ Բյանկա Մարաբինի-Ցյոգելերը: Գրքի շնորհանդեսը կկայանա Բորոդինայի անվան ռուսական կենտրոնի գրադարանում, որն այս տարի նշում է իր 10-ամյակը:
Լյուբով Դոստոեւսկայան՝ իր հոր կենսագիրը, այցելում էր Մերանո: Նա երկու անգամ այցելել է Մերանո, այդ թվում մահից առաջ: Գրողի դուստրը մահացել է հարեւան Բոլցանո քաղաքում, որտեղ էլ հուղարկավորվել է:
«Էմիգրանտուհի» վեպը Դոստոեւսկայան գրել է Հռոմում, այն ինքնակենսագրության տարրեր է պարունակում: Անշուշտ, վեպում իտալական բազմաթիվ սյուժեներ կան, անձնական էմոցիաներ՝ Հավերժ քաղաքում զբոսանքների մասին, տպավորություններ Կոլիզեումից, կա մի ամբողջ գլուխ քրիստոնյա նահատակների մասին: Վերջին անգամ վեպը լույս է տեսել 1913-ին:
Ռուս ազնվական Նադեժդա Բորոդինայի անունը կրող ռուսական կենտրոնը շարունակում է Հարավային Տիրոլում ռուսական համայնքի ավանդույթները: Ռուսները վաղուց են ուղեւորությունների համար ընտրել Մերանոն, որտեղ Սանկտ Պետերբուրգից այցերի, այդ թվում կայսերական ընտանիքի ներկայացուցիչների այցերի շնորհիվ զարգացել է երկաթուղային ճանապարհը: 19-րդ դարի վերջին Մերանոյում ամուր ռուսական համայնք է ձեւավորվել: Կառուցվել է եկեղեցի սուրբ Նիկոլայի պատվին, որտեղ տոնական ծեսեր են կատարվում:


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Նոր մանրամասներ Լուվրի կողոպուտի մասին
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին