Վարչապետի խոսնակը կեղծում է փաստերը
Politik.am-ը գրում է․ «Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը շարունակում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածել։ Քիչ առաջ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան տեղեկացնում եմ, որ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար լինելու ողջ ընթացքում ոչ մի հավելյալ երկարատեւ կամ կարճատեւ տեսակցություն չի ստացել:
Այդ շրջանի մամուլին հետեւողները կարող են տեսնել, որ ընդհակառակը՝ Թովմասյանի նախարարության շրջանում քաղբանտարկյալ Փաշինյանը ապօրինի կերպով զրկված է եղել նամակագրության իրավունքից:
Նրա մոտից ապօրինի կերպով առգրավվել են անգամ թուղթ ու գրիչը: Այլ մանրամասներ ներկայացնելու անհրաժեշտություն այս պահին չեմ տեսնում:
Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին «Մայր Թերեզա» ներկայացնելու ոմանց փորձերը արժանի են մարդկային կարեկցանքի»:
Մի կողմ թողնելով ակնհայտ ցինիզմը, որը սազական չէ պետության ղեկավարի մամուլի խոսնակին, անդրադառնանք կարևոր կեղծիքի, որը տարածում է նա իր պաշտոնական էջում։ Նիկոլ Փաշինյանը միջազգային իրավապաշտպան և ոչ մի կազմակերպության կողմից երբևէ չի ճանաչվել քաղբանտարկյալ։ Իհարկե Փաշինյանի թիմակիցները կարող են նրան համարել քաղբանտարկյալ, բայց այս կարգավիճակը ունի հստակ բնորոշում։ Փաշինյանը երբեք քաղբանտարկյալ չի համարվել»։


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Նոր մանրամասներ Լուվրի կողոպուտի մասին
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...