Որն է կադաստրի Կոմիտեի ղեկավարի հրաժարականի պատճառը
«Հրապարակ» թերթը գրում է.
«3 օր առաջ տեղեկություն ունեինք, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն արձակուրդ է գնալու եւ այլեւս չի վերադառնալու՝ հրաժարական է տալու։ Մեզ մի քանի օր չէր հաջողվում զրուցել նրա հետ, երեկ վերջապես կապվեցինք խոսնակի հետ, որն ասաց, որ Պետրոսյանն աշխատում է, նման բան չկա։
Սակայն մեր զրույցից րոպեներ անց Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, եւ մի երկարաշունչ տեքստ տեղադրեց, որտեղ բացատրում էր հեռանալու պատճառները․ քանի որ չի կիսում «մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում»։
Շարունակության մեջ, սակայն, հասկանալի է դառնում, որ հեռանալու իրական պատճառը Քաղաքաշինության կոմիտեի ներկա եւ նախկին ղեկավարներն են, որոնց հետ նրա հակասությունների մասին վաղուց էր հայտնի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Նոր մանրամասներ Լուվրի կողոպուտի մասին
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...