Չորս գործ ուղարկվել է դատախազություն. քանի՞ պաշտոնյա է խուսափել հայտարարագրել ունեցվածքը
«Փաստ» թերթը գրում է. «2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրերի դրությամբ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրեր չի ներկայացրել 18 անձ:
Այս մասին «Փաստի» հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից՝ հավելելով, որ այդ առնչությամբ հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ, իսկ գործերի քննությունը տեղի կունենա առաջիկա օրերին:
Հանձնաժողովից մասնավորապես հետաքրքրվել էինք, թե 2019թ. հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում բարձրաստիճան պաշտոնյաներից քանի՞սը չի ներկայացրել պաշտոնական պարտականությունները ստանձնելու, պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու, ինչպես նաև 2018թ. տարեկան հայտարարագրերը:
Նաև հարցրել էինք, թե նույն ժամանակահատվածում վարչական իրավախախտումների վերաբերյալ քանի՞ գործ է հարուցվել, քանի՞ պաշտոնյայի նկատմամբ է վարչական տույժ կիրառելու մասին որոշում կայացվել և կա՞ն, արդյոք, ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված գործեր:
Ի պատասխան՝ հանձնաժողովից նաև հավելել են. «2019թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ 2018 թվականի տարեկան հայտարարագիր չի ներկայացրել 6 պաշտոնատար անձ:
Այդ առնչությամբ հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ և կիրառվել վարչական տույժեր:
2019թ. հոկտեմբերին ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել 4 գործ՝ 2018 թվականի տարեկան հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու առերևույթ հատկանիշներով»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Փաստը» հայտնել էր, 2019թ. հունվարի 1-ից մինչև 2019թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում 188 պաշտոնատար անձ չէր ներկայացրել տարեկան հայտարարագրերը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Նոր մանրամասներ Լուվրի կողոպուտի մասին
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...