Ես այս վիճակը կանվանեի գռեհիկ, վուլգար երկակի ստանդարտների կիրառության քաղաքականություն. Արփինե Հովհաննիսյան
Իրավական լուծումները շատ արագ ընթացք չեն կարող ունենալ, որպեսզի մենք կարողանանք կասեցնել իրավունքի գերակայության սկզբունքի գահավիժող ընթացքը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ նշեց ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
«Եթե մեկ բառով նկարագրելու լինեի այն, թե ինչ այսօր տեղի է ունենում իրավունքի տեսանկյունից, կանվանեի գռեհիկ կամ վուլգար երկակի ստանդարտների կիրառության քաղաքականություն: Երկակի ստանդրատները միշտ էլ եղել են, դրանք կան միջազգային կառույցների գնահատականներում: Դրանք լեգիտիմացված են, մտած են առօրյա: Բայց այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, ոչ թե երկակի ստանդարտի կիրառում է հանուն ինչ-որ շահի, հանուն պետության, գաղափարի: Այս դեպքում՝ երկակի ստանդարտի հիմքում դրված է շատ պարզ մենցաղային բանաձեւ. Ինչ է ուզում իշխանությունը եւ ինչ չի ուզում իշխանությունը:
Եթե դու անում ես այն, ինչ ուզում է իշխանությունը, ապա դու համապատասխանում ես բոլոր չափանիշներին: Դու լավագույն իրավաբանն ես, դու փայլուն իրավապաշտպան ես, դու ամենահանճարեղ քաղաքական գործիչն ես, դու տաղանդավոր անձ ես: Իսկ երբ դու դա չես կատարում, դու ամենավատն ես, ռեժիմի ստրուկ ես, կոռումպացված ես, թալանչի ես եւ այլն»,-ասաց Արփնիե Հովհաննիսյանը:
Նա բերեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի օրինակը՝ նշելով. «Նա լավն է, որովհետեւ չի շեղվում իշխանության կամքից: Հաջորդը՝ լա՞վն է ԲԴԽ-ի ղեկավարը, ով նախկինում համարվում էր ամենակոռումպացվածը հին իշխանության պաշտոնյաներից: Իհարկե լավն է, որովհետեւ ԲԴԽ-ն անում է այն հայտարարությունները, որն ուզում է իշխանությունը: Լա՞վն է ՍԴ այս կամ այն անդամը: Այս անդամը լավն է, որովհետեւ դեմ է քվեարկում, իսկ այն բոլոր անդամները Հրայր Թովմասյանի գլխավորությամբ սարսափելի են, որովհետեւ ճգնաժամ են ստեղծում»,-ընդգծեց Հովհաննիսյանը:


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Նոր մանրամասներ Լուվրի կողոպուտի մասին
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...