Այսօր Հայաստանում այլընտրանքային քաղաքական ուժ ձեւավորված չէ. Ավետիք Իշխանյան
Այսօր Հայաստանում այլընտրանքային քաղաքական ուժ ձեւավորված չէ, որ ես մտածեի՝ արտահերթ ընտրություններում այս իրավիճակը կհանգուցալուծվի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ նշեց իրավապաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:
Նրա խոսքով, այսօր բավականին մեծ վարկանիշ ունեցող քաղաքական ուժ կա եւ նրան աջակցող հսկայական զանգված. «Շատ ցանկալի կլիներ, որ իշխանությունը դրական քայլեր ձեռնարկեր: Այդուհանդերձ հասարակությունը, անկախ կուսակցական պատկանելիությունից, անկախ համակրանքներից, պետք է դիմադրեն դատական համակարգի դեմ ոտնձգություններին»,-ասաց նա:
Անդրադառնալով եվրոպական կառույցներին, Իշխանյանն ընդգծեց. «Մենք շատ ենք գերագնահատում միջազգային կառույցներին: Նրանք հաճախ չեն հակադրվում իշխանություններին: Եսիմինչ դեպք պետք է լինի, որ հակադրվեն, վկան Վենետիկի հանձնաժողովի վերջին որոշումը: Իհարկե, եթե չլինեին եվրոպական կառույցները, մեր վիճակն ավելի վատ կլիներ, նրանքինչ-որ զսպիչ դեր են կատարում»:


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Նոր մանրամասներ Լուվրի կողոպուտի մասին
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...