Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանի գործունեությունը կասեցվել է. խախտվել են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը. ՍԱՏՄ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող պետական վերահսկողության արդյունքում պարզվել է, որ Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանը եւ խոհանոցն ունեն նորոգման ու վերազինման կարիք:
Ինչպես հայտնում են ՍԱՏՄ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, խախտվել են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը՝ արտադրական, առեւտրի, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվում նորոգ ու մաքուր վիճակում՝ ինչը չի բացառում խաչաձեւ աղտոտումը, չկա տաք ջրամատակարարում, գույքը հնամաշ է:
Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանի եւ խոհանոցի գործունեությունը կասեցվել է մինչեւ դրանց հիմնանորոգման ավարտը եւ հայտնաբերված խախտումների վերացումը:
Արտաշատի ավագ դպրոցում հանրային սննդի կետեր չկան:
Տեսչական մարմինը նաեւ դիմել է ՀՀ դատախազությանը՝ ներկայացնելով անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթեր առ այն, որ Արտաշատի թիվ 2 հիմանակն դպրոցում անցկացված վերահսկողողական միջոցառումների ժամանակ հայտնաբերվել է մսի սպանդանոցային ծագումը հավաստող ձեւ 5 տիպի կեղծված անասնաբուժական վկայական:
Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոցի (այստեղ սովորող աշակերտների մոտ է հոկտեմբերի 15-ին արձանագրվել ինքնազգացողության վատացում) բուֆետից վերցված պիցցայի նմուշների լաբորատոր փորձաքննության տվյալներով՝ դրանցում պաթոգեն մանրէներ՝ սալմոնելա եւ ոսկեգույն ստաֆիլակոկ, չի հայտնաբերվել: Աղիքային ցուպիկի խմբի (ԱՑԽՄ) եւ մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների (ՄԱՖԱՄ) նկատմամբ լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն մյուս առաջիկա շաբաթվա սկզբին:
Հիշեցնենք, որ 2019թ. հոկտեմբերի 15-ին, սննդային թունավորում ախտորոշմամբ Արտաշատի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի 23 աշակերտ: ՍԱՏՄ վերահսկողական գործողությունների արդյունքում պարզել էին, որ երեխաների ինքնազգացողությունը վատացել է Ա/Ձ Անահիտ Վարդանյանի կողմից արտադրված եւ մատակարարված նրբերշիկով պիցցան ուտելուց հետո: Հոկտեմբերի 16-ին եւ 17-ին ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի եւ Երեւանի կենտրոնից գործուղված տեսուչները վերահսկողություն են իրականացրել Արտաշատի բոլոր դպրոցներում:
Գործընթացը շարունակական է, վերահսկողական միջոցառումներ կանցկացվեն հանրապետության բոլոր մարզերի եւ Երեւանի դպրոցներում:


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Նոր մանրամասներ Լուվրի կողոպուտի մասին
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին