Հրայր Թովմասյանի վրա ընտանիքի անդամների միջոցով ճնշում գործադրելը ստորություն է
Հասարակական-քաղաքական գործիչ Սպարտակ Սեյրանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների՝ ԱԱԾ կանչվելուն։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Հրայր Թովմասյանի վրա ընտանիքի անդամների միջոցով ճնշում գործադրելը ստորություն է: Նրանց, ովքեր դա արդարացնում են, ասելու բան չունեմ՝ նրանց պարագայում ամեն ինչ պարզ է: Իսկ նրանց, ովքեր նպատակահարմար են գտնում լռել՝ «շառից ու փորձանքից հեռու» բանաձևով, ասեմ՝ ձեր լռությամբ դուք ոչ թե հեռացնում, այլ հակառակը՝ մոտեցնում եք»:
Հիշեցնենք, որ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ ասելով, որ անհասկանալի պատճառով վաղը ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը։


















































Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ 5 մլն դրամի հափշտակությանն օժանդակելու համար
«Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» դատական նիստի օրը հայտնի է
Ո՞վ ասաց, որ իմ լիազորություններն այդքան կարևոր են ինձ համար. Հրայր Թովմասյան (տեսանյութ)
Մի օր հաստատ կխոսեմ. Հրայր Թովմասյան (տեսանյութ)
Միակ տարբերակը Հրայր Թովմասյանին կալանավորելն է. ինչ են քննարկել 4 ժամ
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները