Միակ տարբերակը Հրայր Թովմասյանին կալանավորելն է. ինչ են քննարկել 4 ժամ
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից օր առաջ ազատվելու հարցը շարունակում է մնալ իշխանությունների թիվ մեկ օրակարգը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊԿ գրասենյակում նախօրեին տեղի ունեցած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը տեւել է մոտ 4 ժամ:
Այդ դռնփակ նիստի ժամանակ այս հարցը եղել է գլխավորներից մեկը: Մեր տեղեկություններով՝ քննարկման ժամանակ վերջնական որոշում են կայացրել եւ այդ պարտավորությունը դրել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի եւ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վրա:
Իմքայլականները նախ վրդովվել են, որ Հրայր Թովմասյանը տարիներ առաջ Սահմանադրությունը «կարել է» այնպես, որ ՍԴ նախագահից ազատվելն անհնար լինի: Եվ հարցն այն է, որ, որպես իրավական ճանապարհ, ըստ էության, մնացել է մեկը՝ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորել Հրայր Թովմասյանին, որից հետո միայն հնարավոր կլինի ցրել ՍԴ-ն ու նոր կազմ հավաքել: Իսկ ինչպե՞ս է կազմակերպվելու գործընթացը:
«Սահմանադրական դատարանի մասին» օրենքում հստակ սահմանվում է, որ նախ եւ առաջ, եթե դատարանը որոշում կայացնի, որ պետք է կալանավորել ՍԴ նախագահին, ապա դրա թույլտվությունը պետք է տա Սահմանադրական դատարանը:
Եթե անգամ գտնվի մի դատավոր, որ որոշում կայացնի կալանավորելու Հրայր Թովմասյանին, ապա այդ դեպքում ընդամենը կասեցվելու են ՍԴ նախագահի լիազորությունները մինչեւ դատարանի վերջնական որոշում կայացնելը, որի ժամանակ չեն կարողանալու ո՛չ ՍԴ նախագահ եւ ո՛չ էլ դատավոր ընտրել: Թե ինչպես Թովմասյանի կալանքի հարցը հանգուցալուծում կստանա, դեռեւս իշխանություններն էլ չեն կարողանում հասկանալ:
Բանն այն է, որ օրակարգային է նաեւ սահմանադրական փոփոխություններով հարցի կարգավորմանը հասնելը, սակայն դա երկարատեւ գործընթաց է ենթադրում, իսկ իշխանություններն այդքան սպասել չեն ցանկանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ 5 մլն դրամի հափշտակությանն օժանդակելու համար
«Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» դատական նիստի օրը հայտնի է
Ո՞վ ասաց, որ իմ լիազորություններն այդքան կարևոր են ինձ համար. Հրայր Թովմասյան (տեսանյութ)
Մի օր հաստատ կխոսեմ. Հրայր Թովմասյան (տեսանյութ)
ՈՒ ո՛չ մի ձուկ ու ո՛չ մի մուկ չի պլստալու, կտրելու ենք բոլորի թաթիկները!!! Միհրան Պողոսյանը դիմել է ՀՔԾ
Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...