Կոնստանտին Զատուլինը մանրամասներ է ներկայացրել Արցախ կատարած այցից և Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից
ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի փոխղեկավար Կոնստանտին Զատուլինը պատմել է անցյալ շաբաթ Արցախ կատարած այցի մասին: РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում պատգամավորն ընդգծել է, որ իր այցելությունը երկրորդ հայկական հանրապետություն շատ դրական է եղել. «Շատ հուզումներ են եղել՝ կապված ոչ միայն քաղաքականության, այլև մարդկային ընկալման հետ»:
«Համագործակցություն՝ հանուն արդարության և խաղաղության» խորագրով համաժողովին մասնակցելուց և ելույթ ունենալուց բացի, Զատուլինը ներկա է գտնվել նաև բերքահավաքի փառատոնին, որը Ստեփանակերտում կայացել է հոկտեմբերի 13-ին: «Տոնակատարությանը Լեռնային Ղարաբաղի բոլոր շրջանները ներկայացրել էին իրենց արտադրանքը: Մենք նախագահ Բակո Սահակյանի հետ շրջել ենք բոլոր շարքերով: Շատ էին զգացողությունները, շատ էին բարի տպավորությունները»,- ասել է պատգամավորը, որին այցի շրջանակներում հանձնվել է ԼՂՀ բարձրագույն քաղաքացիական մրցանակը՝ Գրիգոր Լուսավորչի շքանշանը:
Զատուլինը պատմել է նաև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին:
«Ես իսկապես տեսել եմ Սերժ Սարգսյանին: Նա այդ օրերին Ղարաբաղում էր, և մենք միասին ուղևորվել ենք Ամարաս, որտեղ նա ֆինանսավորում է հնագույն հայկական վանական համալիրի վերակառուցումը: Մենք տարբեր թեմաներով գնահատականներ և մտքեր ենք փոխանակել»,- ասել է ՌԴ Պետդումայի ներկայացուցիչը՝ նշելով, որ Սերժ Սարգսյանի հետ վաղուց է ծանոթ:
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հանձնել ԱԳՆ՝ կապված Զատուլինի՝ Արցախ կատարած այցի հետ, որին արձագանքելով խորհրդարանականը վստահություն է հայտնել, որ խիղճն ու արդարությունը ժողովրդի՝ հանուն ինքնորոշման պայքարի կողմից են, և ինքը Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմ վերադառնալու որևէ հեռանկար չի տեսնում:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...