Bloomberg-ը կազմել է մեքենաշինության ոլորտի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը
Ամերիկյան Bloomberg գործակալությունը կազմել է մեքենաշինական ոլորտում բաժնեմասեր ունեցող ամենահարուստ մարդկանց ցանկը, որը գլխավորել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը:
Մեքենաների վաճառքով զբաղվող AutoNation ամերիկյան ընկերությունում Գեյթսի բաժնեմասերի փաթեթի արժեքը գնահատվում է 914.55 մլն դոլար, որը կազմում է միլիարդատիրոջ 105 մլրդ դոլար կարողության 0.9 տոկոսը:
Նրան հաջորդում է Oracle ծրագրային ապահովման երկրորդ խոշորագույն արտադրողի հիմնադիր Լարի Էլիսոնը, որին պատկանում է Tesla Inc-ի երկրորդ խոշորագույն փաթեթը, որը գնահատվում է 730.77 մլն դոլար, ինչը նրա կարողության 1.3 տոկոսն է կազմում:
Առաջատար եռյակը եզրափակում է Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը, որի բաժնեմասերը գնահատվում են 8.3 մլրդ դոլար, որը նրա կարողության 36.9 տոկոսն է:
Նրանց հաջորդում է շինարարական ոլորտի հսկա գործարար Փալոնջի Միսթրին, որին պատկանում են Tata Motors Ltd հնդկական մեքենաշինական ընկերության՝ 302.7 մլն դոլար արժողությամբ բաժնետոմսերը: Հինգերերոդ տեղը զբաղեցրել է Սյուզաննա Կլաթենը, որն իր հորից ժառանգել է BMW-ի՝ 8.76 մլրդ դոլար արժողությամբ բաժնեմասը:
Առաջատար տասնյակում են ընդգրկվել Ստեֆան Կվանդտը (BMW-ի բաժնետեր, կարողությունը՝ $14,8 մլրդ), Լի Շուֆուն (Geely Automobile Holding-ի և Zhejiang Geely Holding Group-ի բաժնետեր, $10,6 մլրդ), Գեորգ Շեֆլերը (Continental AG, Schaeffler AG-ի բաժնետեր, կարողությունը՝ $7.99 մլրդ), Բլեր Փարի-Օքեդենը (Cox Automotive, $7,84 մլրդ) և Ջեյմս Քենեդին (Cox Automotive, $7,84 մլրդ):


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...