Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության. Բակո Սահակյան
Ստեփանակերտում անցկացվում է «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովը, որին բացման խոսքով հանդես եկավ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
Նա նշեց, որ այսօրվա միջոցառումը յուրահատուկ է թե´ բովանդակության, թե´ մասնակիցների առումով, քանի որ առաջին անգամ տեղի է ունենում Արցախի բարեկամների համաժողովը:
«Մեզ համար կարևորագույն հրամայական է Արցախի անվտանգության լիարժեք ապահովումը բոլոր հարթություններում: Մեր անվտանգության չնչին իսկ թուլացումը հակառակորդի մոտ առաջացնելու է նոր ագրեսիայի դիմելու գայթակղությունը, ինչն ինքնին հղի է անկանխատեսելի հետևանքներով: Այդ իսկ պատճառով անվտանգության խնդիրները առաջնային են նաև բանակցային գործընթացում»,-ասաց նա:
Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ Բակո Սահակյանը նշեց, որ իրենք կողմնակից են Ադրբեջանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորմանը՝ բանակցային սեղանի շուրջ՝ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի հովանու ներքո: «Այստեղ լուրջ հաջողությունների գրանցումը անհնարին է առանց բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման, Արցախի լիիրավ մասնակցությամբ: Ակնհայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության և մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին` լինի կարգավիճակի, թե սահմանների առումով»,-ասաց նա:
Արցախի նախագահը կարևորեց նաև Հայաստան-Արցախ-Սփյուք փոխգործակցությունը և բարեկամ ժողովրդների հետ համագործակցությունը:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...