Մեր ազգը հոգեբույժի կարիք ունի
-Ամալ, էն փոքր տղեդ էկավ բանակից, հա՞...աչքդ լույս,-կոշկակարը նորոգած կոշիկները տալով՝ հարցրեց Ամալին:
-Հա, էկավ, ապրի արևդ, բայց դե, ղրկեցինք Ռուսաստան՝ ախպոր մոտ:
-Ո՞նց...մեծ տղեդ բանակից էկավ, ուղարկեցիք Ռուսաստան, հիմա էլ փոքրի՞ն եք ուղարկել:
-Բա ի՞նչ անենք, Անուշավանի հորոխպոր տղեն ընդեղ ասֆալտի գործ ա անում, ասեց՝ էրեխեքին ուղարկեք մոտս, թող ասֆալտ թափեն, թե չէ որ ըտեղ մնացին, ձեր վարկերը ո՞վ ա փակելու:
-Հետո՞, գործերը լավ ա՞, փող-բան կա՞, վարկիդ ինչքա՞ն ա մնացել:
-Վա՜յ, սուս, մի հարցրա...մեծս գնաց մի հատ Նադյա գտավ, պսակվավ, հիմա Նադյաս հղի ա, էկող ամիս կունենա: Փոքրս էլ հլա տեղ չհասած՝ Վերային տեսավ՝ սիրահարվավ, ու ըտենց, հլը չեն աշխատում:
-Իյա՜, էս մի տղեդ ե՞րբ ա բանակ գնալու հետ գա, ուղարկեք Ռուսաստան, մի հատ էլ Լյուբով ինքը գտնի, կլինի՝ Հույս, Հավատ, Սեր, ու լրիվ վարկերդ իրան-իրան կփակվի,-կատակեց կոշկակարը:
Կոշկակարի ու Ամալի «հոգևոր» զրույցը ստիպված էի լսել, մինչև կոշկակարը կմեխեր իմ կոշիկները...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...