Լավրովը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով բանակցությունների մասին. Չի ստացվում արգելակից դուրս գալ
Վերջին շրջանում շփման գծում իրավիճակը բավականին հանդարտ է, միջադեպերը սակավաթիվ են, եւ դրանք այնքան էլ խոշոր չեն: Այս մասին Սոչիում «Վալդայ» բանավեճերի ակումբում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի լարման հնարավորության մասին հարցին:
Լավրովի տեղեկություններով՝ «տեղի է ունեցել զոհվածների դիերի փոխանակում, պատրաստվում է պահվող անձանց փոխանակում»: Ոչ մեծ քանակությամբ, բայց գործընթաց գնում է, նշել է Լավրովը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սերտորեն եւ բարեկամաբար են աշխատում, այս տարի 3 անգամ հանդիպել են ԱԳՆ ղեկավարների հետ: Այդ թվում՝ ապրիլին Մոսկվայում իմ մասնակցությամբ»,- նշեցրեց ՌԴ ԱԳ նախարարը: Նրա խոսքով՝ իրադրությունը շատ ավելի հանդարտ է, քան մեկ տարի առաջ: «Բայց քաղաքական գործընթացն արգելակված է, եւ առայժմ այդ արգելակից դուրս գալ չի հաջողվում: Կողմերը բավականին լուրջ հայտարարություններ են կատարում: Այդ թվում, որ Ղարաբաղը Հայաստան է (վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին Ստեփանակերտում – խմբ.): Ինչպես Ալբանիայի վաևրչապետն էր Տիրանայից հայտարարում, որ Կոսովոն Ալբանիա է: Սա, իհարկե, չի օգնում քաղաքական գործընթացի վերականգնման համար մթնոլորտի ստեղծմանը»,- կարծում է Լավրովը:
Նա նշել է, որ որպես համանախագահ՝ ռուսական կողմը ամերիկացիների եւ ֆրանսիացիների հետ ներդաշնակ է աշխատում: Նրա խոսքով՝ սա «այն սակավաթիվ իրավիճակներից է, երբ մենք բացարձակապես միանման տեսլական ունենք, կան բազային փաստաթղթեր, ցանկանում ենք դրանք իրականացնել: Բազային սկզբունքների վրա հանգուցալուծում գտնել: Բայց հանգուցալուծումն, իհարկե, պետք է գտնել ուղիղ երկխոսությամբ: Շփումներ կան, բայց երկխոսությունն առայժմ չի վերականգնվել»,- նշել է Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ չի տեսնում. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ դա տեղի չունենա»:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...