Տողում կայացել է արցախյան գինու 6-րդ փառատոնը (լուսանկարներ)
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և Արցախի գինեգործների և խաղողագործների միության համատեղ նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Տողի Մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցում կազմակերպվել է արցախյան գինու 6-րդ փառատոնը։
Տողում կայացել է արցախյան գինու 6-րդ փառատոնը. մասնակցում էին երեք տասնյակից ավելի գինեգործներ (լուսանկարներ)
Փառատոնին Հայաստանից և Արցախից մասնակցել են երեք տասնյակից ավելի գինեգործներ, որոնց արտադրանքը համտեսում էին միջոցառման մասնակիցները:
Փառատոնի բացմանն օրհնանքի խոսքով հանդես է եկել Հադրութի շրջանի հոգևոր հովիվ Տեր Մատթևոս քահանա Դրավանցը:
Փառատոնն ուղեցվում էր մշակութային ծրագրերով՝ համերգ ու թատերական ներկայացում: Միջոցառմանը ցուցադրվել է արվեստի գործեր, կազմակերպվել գյուղական բարիքների տոնավաճառ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանն ասել է, որ այս տարի ընդլայնվել է փառատոնի անցկացման տարածքը, քանի որ գինեգործների թիվը բավականին շատացել է:
«Այս տարի փառատոնին մասնակցում է շուրջ 30 գինեգործ՝ նախորդ տարվա 21-ի փոխարեն: Ձևավորվել է շուրջ 80 տաղավար: Ունենք տաղավարներ, որտեղ պատրաստվում են արցախյան տարբեր ճաշատեսակներ: Գործում են նաև տեղեկատվական երկու կետեր, որտեղ փառատոնի վերաբերյալ բուկլետներ են բաժանվում մարդկանց: Որպես նորություն, այս անգամ փառատոնի անցկացման վայրում կանգնեցվել է աղբահան մեքենա, այդ կերպ փորձելով պահպանել տարածքի մաքրությունը, ինչպես նաև տեղադրվել են հասարակական զուգարաններ»,- մասնավորապես ասել է Ա. Գրիգորյանը՝ նշելով, որ փառատոնը յուրատեսակ ազատ գոտի է, որտեղ յուրաքանչյուր ոք իր ապրանքատեսակներն է վաճառում. գները շուկայականից էժան են:
Նրա խոսքով՝ փառատոնի կազմակերպմանը մեծ էր տուրիստական գործակալությունների հետաքրքրությունը:
Միջոցառմանը առանձին տաղավարով ներկայացած «Մելսոն գրուպ» ՍՊ ընկերության փոխտնօրեն Արայիկ Հովսեփյանը մեզ հետ զրույցում ասել է, որ իրենք առաջին անգամ են մասնակցում գինու փառատոնին՝ ներկայացնելով գինիների տարբեր տեսականի:
«Գործարանը աշխատում է 1996 թվականից՝ Ստեփանակերտում: Մենք իրացման որևէ խնդիր չենք ունենում: Արտադրանքը հիմնականում վաճառում ենք ՀՀ-ում և արտերկրում: Պարբերաբար մասնակցում ենք տարբեր փառատոների՝ ներկայացնելով մեր տեղական արտադրանքը: Նման փառատոների անցկացումը, հնարավորություն է տալիս ճանաչելի դարձնել մեր արտադրանքը»,-մասնավորապես ասել է Ա. Հովսեփյանը՝ հավելելով, որ «Մելսոն գրուպ» ՍՊ ընկերության գինու առանձնահատկությունն այն է, որ պատրաստվում է ավանդական ձևով և համարվում է բնական ըմպելիք:
Մարտունու շրջանի Շեխերի գինեգործարանում արտադրվող «Ապրիս» գինու ներկայացուցիչ Կարեն Բաղդասարյանն ասել է, որ արդեն երկու տարի է ինչ ինքը զբաղվում է գինեգործությամբ:
«Տարեկան արտադրանքը կազմում է 24 հազար շիշ: Վաճառքն իրականացնում ենք հիմնականում ԱՄՆ-ում, ինչպես նաև ՀՀ-ում և ԱՀ-ում: Իրացման խնդիր չունենք, արտադրում ենք սպիտակ, կարմիր և վարդագույն գինիներ: Գները տարբեր են՝ սկսած 5000 դրամից: Այս փառատոնը հնարավորություն է ընձեռում, որպեսզի մենք՝ գինեգործներս, ծանոթնանք և շփվենք իրար հետ, կիսվենք փորձով»,- ասել է Կ. Բաղդասարյանը:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, հյուրեր՝ ՀՀ-ից և արտերկրից, արցախցիներ:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...