Անհամաձայնությունները չպետք է որակել որպես ողբերգություն․ Արցախի նախագահ
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կնոջ հետ մասնակցեց Արցախի ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը:
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընտրություններին՝ նա ասաց, որ բոլոր ընտրությունները մեր երկրին բերում են փառք ու պատիվ, բացառություն չեն լինելու այս ընտրությունները։
«Ավելի քան համոզված եմ, որ մենք՝ որպես ժողովրդավարության ուղին բռնած երկիր, արձանագրելու ենք մեր հերթական հաջողությունը, ցանկացած ընտրություն հնարավորություն է մեր երկրի առաջընթացը ապահովելու համար, եւ ես, բնականաբար, քվեարկել եմ մեր երկրի առաջընթացի համար»,–նշեց նա:
Պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի հայաստանյան կազմակերպությունների կողմից Արցախի ՏԻՄ ընտրությունները դիտարկելու առնչությամբ՝ Բակո Սահակյանը նշեց․ «Բոլոր ընտրությունների նախաշեմին պաշտոնական մեր տեսակետը ներկայացնելուց ներկայացնում ենք նաեւ մեր շահագրգռվածությունը, որ Արցախում կազմակերպվող ընտրություններին մանակցեն հնարավորինս տարբեր միջազգային կառուցներ, Հայաստանի հասարարկական հատվածի ներկայացուցիչները, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերն ու արտախորհրդարանական ուժերը, մենք ստեղծում ենք անհրաժեշտ պայմաններ, որ ցանկացած կազմակերպություն, որը կցանկանա հետեւել Արցախում ընթացող ընտրություններին, դրա լիարժեք հնարավորությունն ունենան։
Բնականաբար, այդ ընտրությունների կազմակերպիչների հետ այդ նախընտրական շրջանում բազմազան քննարկումներ ենք ունեցել, շատ ուրախ եմ, որ ինչպես միշտ ընտրությունները կազմակերպվել են բարձր մակարդակով եւ համոզված եմ, որ բոլոր նրանք, ովքեր ցանկացել են իբր դիտորդ մասնակցել ընտրություններին, կհամոզվեն, որ ժողովրդավարական արժեքներն Արցախում ավելի քան ընդգծված եւ խորը արմատներ գցած եւ ժողովրդի համար արժեք են ներկայացնում»։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի իշխանությունների հետ ունեցած անհամաձայնությունների վերաբերյալ արված հայտարարությանը՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանը նշեց․
«Ներդաշնակությունը նույնպես մեր առօրյա առաջադրանքների շարքին է դասվում, եւ մենք շարունակելու ենք մեր գործընկերների հետ այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ կատարել՝ նպատակ ունենալով ներդաշնակության մակարդակը բարձրացնել: Անհամաձայնությունները չպետք է որակել որպես ողբերգություն: Մենք, բնական է, ունենք տեսակետներ ու այնտեղ, որտեղ այս կամ այն տեսակետները չեն համընկնում, ես դա վերագրում եմ մեր աշխատանքային հարաբերություններին» ։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...