Ժամը 17:00-ի դրությամբ Արցախի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 57 հազար 443 ընտրող
Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 17.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 57 հազար 443 ընտրող: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին փոխարինող Եղիշե Արզումանյանը եւ ավելացրել, որ ընտրությունները կարելի է համարել կայացած:
«Մասնակիցների թիվն ըստ ընտրական տեղամասերի հետեւյալն է` Ստեփանակերտում` 17 հազար 274 ընտրող, կամ ընտրողների 44.3 տոկոսը, Ասկերանում`8094 ընտրող կամ ընտրողների 68.9 տոկոսը, Հադրութում 5280 ընտրող կամ ընտրողների 61.5 տոկոսը, Մարտակերտում 8136 ընտրող, կամ ընտրողների 62.5 տոկոսը, Մարտունիում` 10954 ընտրող, կամ ընտրողների 63.1 տոկոսը, Շահումյանում` 1347 ընտրող կամ` 63.7 տոկոսը, Շուշիում 1912 ընտրող կամ ընտրողների 48.7 տոկոսը, Քաշաթաղում 4446 ընտրող, կամ ընտրողների 61.3 տոկոսը»,- մանրամասնել է Ե. Արզումանյանը:
Նրա խոսքով` մինչ այս պահը գրավոր դիմում-բողոքներ ԿԸՀ չի ներկայացվել, սակայն դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացվել են մի շարք թերություններ եւ բացթողումներ, որոնք աշխատանքային կարգով շտկվել են:
Ե. Արզումանյանը նշել է, որ մեծ թվով դիտորդներ կան ընտրական տեղամասերում, ովքեր հետեւում են գործընթացին եւ հեռախոսազանգերի միջոցով տեղեկացնում իրավիճակի մասին:


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի