ՀՀ ԱԳ նախարարը հերքել է Արցախի իշխանությունների հետ հակասությունների առկայության մասին լուրերը
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հերքել է Արցախի իշխանությունների հետ հակասությունների առկայության մասին լուրերը։
Սեպտեմբերի 6-ի մամուլի ասուլիսում ԱԳ նախարարը նշել է, որ տարաձայնություններ ունենալը նորմալ է։ «Դրանք բոլորն ունեն։ Եթե կան շփումներ, կարող են լինել նաեւ տարաձայնություններ։ Դրանք որպես ճգնաժամ կամ կոնֆլիկտ ներկայացնելը հարաբերություններում դրամա ստեղծելու սահմանն է։ Ես դրաման բացառում եմ»,- նշել է նախարարը։
Որպես հաստատում նա ներկայացրել է արցախցի գործընկերների հետ բազմաթիվ հանդիպումների, Արցախի իշխանությունների հետ ակտիվ երկխոսության փաստը։ «Հանդիպում ենք, որպեսզի քննարկենք եւ խորհրդակցենք հակամարտության կարգավորման ուղու որոնման համար։ Երկխոսության եւ նպատակների համադրման համար»,- հիշեցրել է ԱԳ նախարարը՝ ընդգծելով, որ երկխոսությանը մասնակցում են ինչպես առաջին դեմքերը, այնպես էլ բոլոր մակարդակներն ու ոլորտները։ «Հասկանում եմ, որ չորրորդ իշխանությանը հետաքրքիր են կոնֆլիկտներն ու տարաձայնությունները։ Բայց չեմ կարծում, թե կա ճգնաժամ կամ դրա մասին խոսելու պատրվակ»,- նշել է նախարարը։
Մեկնաբանելով Ստեփանակերտում Հայաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ «Արցախը Հայաստանն է եւ վերջ», ԱԳ նախարարը հիշեցրել է ԱԳՆ օգոստոսի 6-ի հայտարարությունը։ Նրա խոսքով՝ հայտարարությունն անհրաժեշտ է դիտարկել ասվածի եւ շեշտադրումների համատեքստում։ Վարչապետը խոսում էր հայության առաջնահերթությունների, միասնության եւ զարգացման, ընդհանուր նպատակների մասին, հիշեցրեց նախարար։ Նա միաժամանակ ընդգծել է, որ հայկական կողմի համար խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։
Խոսելով շփման գծում իրավիճակի մասին՝ նա նշել է, որ կա էական տարբերություն այժմ առկայի եւ եղածի միջեւ, եւ դա Դուշանբեի պայմանավորվածությունների հետեւանքն է։ «Անհրաժեշտ է կրճատել սրացման ռիսկերը։ Դա ոչ միակ, բայց անհրաժեշտ նպատակն է այն մթնոլորտի ստեղծման համար, որը նպաստում է խաղաղությանը»,- հիշեցրել է ԱԳ նախարարը։ Նրա խոսքով՝ ուղղակի օպերատիվ կապը, լինելով գործուն մեխանիզմ, ծառայում է այս կամ այն նպատակին։ «Դուշանբե պլյուսը ձեռք բերվածի էլ ավելի ամրապնդումն է։ Բաղկացուցիչ մասերն են՝ ինչպես ամրապնդել կապերը, բարելավել մոնիթորինգների որակը, ներդնել էլ ավելի արդյունավետ գործիքանի»,- կարծում է ԱԳ նախարարը։


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան