Գ. Նազարյան. Ինչո՞ւ Աշոտյանին մտահոգեցին Սեյրան Օհանյանի խոսքերը
«Ազատության» լրագրողի ոչ ճիշտ ձեւակերպած հարցը հանգեցրեց Արմեն Աշոտյանի ոչ ճիշտ պատասխանին:
Սեյրան Օհանյանը օրեր առաջ ասել էր. «Մենք պետք է հասկանանք հասարակ եւ կարեւոր մի բան՝ եթե մենք չկարողանանք փոխել այսօրվա այս արատավոր համակարգը խաղաղ ճանապարհով, ընտրությունների միջոցով, ապա վաղը մենք կկանգնենք հեղաշրջումների կամ էլ արյունոտ հեղափոխական ցնցումների վտանգի առաջ»:
Աշոտյանն ասում է, թե Սեյրան Օհանյանը շանտաժ է անում, պատասխանելով լրագրողի հարցին, թե Սեյրան Օհանյանը վստահ է, որ եթե այս արատավոր համակարգը չփոխվի, եթե այս իշխանությունները ընտրությունների միջոցով չհեռանան, ապա անխուսափելի են դառնալու արյունոտ հեղափոխությունները, հեղափոխական ցնցումները:
Պարզ է, որ հարցը ճիշտ ձեւակերպում չի ստացել: Այսուհանդերձ, շեշտենք, որ Սեյրան Օհանյանի խոսքը ծնվել է բացառապես մտահոգությունից: Նա կարեւորում է խաղաղ, սահմանադրական ճանապարհով փոփոխությունների իրականացումը: Որպես վտանգ Օհանյանը նշում է հնարավոր արյունալի ցնցումները: Ինչի՞ վրա եք զարմանում: Չե՞ք տեսել նման վտանգ ընդամենը կես տարի առաջ: Մի՞թե ՊՊԾ-ի միջադեպը, որ կաթվածահար էր արել ամբողջ երկիրը դա չէր հուշո՞ւմ:
Հայաստանում առաջադեմ ուժերի, մարդկանց խնդիրն է փոփոխություններն իրականացնել բացառապես ընտրական գործընթացներով: Եթե ավելի խորը քննարկվի խնդիրը, ապա մարտի 1-ն իրականում ընտրական համակարգի չկայացվածության եւ ընտրությունների նկատմամբ հանրության ունեցած անվստահության հետեւանքն էր:
Սեյրան Օհանյանը մի պարզ ճշմարտություն է ասում, որ եթե այս արատավոր համակարգը չփոխվի, ապա Հայաստանին կսպառնա կամ նոր «մարտի 1» կամ «ՊՊԾ գնդի» նոր գրավում:
Օհանյանն իր ելույթում հատուկ ընդգծում է, որ դրանք կործանարար հետեւանք կունենան Հայաստանի համար: Ըստ էության այս թեզով ամեն ինչ ասված է: Իսկ թե ինչ է տեսնում այս ամենի արդյունքում Արմեն Աշոտյանն իր խնդիրն է:
Այո, Աշոտյանը ճիշտ է՝ Հայաստանն իրեն նոր «մարտի 1» չպետք է թույլ տա, բայց դրա համար ընդամենը պետք է փոփոխություններ իրականացնել, արատավոր համակարգը փոխել բացառապես ընտրությունների միջոցով, եւ ոչ թե կեղծել ընտրությունների արդյունքները, արատավոր ընտրական գործընթաց անցկացնել եւ հետո հայտարարել, թե չպետք է նոր «մարտի 1» թույլ տալ:
Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...