Այն, ինչ տեղի է ունենում պատերազմի հերոսների հանդեպ, հիշեցնում է վրեժխնդրություն. արցախցի պատգամավոր
Արցախի խորհրդարանի «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Վարդգես Բաղրյանը կարծում է, որ Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը սխալ քայլ է։ Պատգամավորը նման կարծիք հայտնեց NEWS.am-ի հետ զրույցում։
«Ես առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ կրկնեմ՝ համարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբատարկյալ է, որովհետև որևէ հոդաբաշխ բացատրություն, թե ինչու է նա այսօր գտնվում կալանքի տակ, մեղադրող կողմը չունի։ Այնպես որ սխալ եմ համարում կալանավորելը, եթե ինչ-ինչ բաներում նրան փորձում են մեղադրել, ի վերջո դատարանը կորոշի, բայց ազատության մեջ լինելով, վստահ եմ՝ նա որևէ կերպ չի խոչընդոտելու դատաքննությանը»,– ասաց նա։
Հարցին՝ արդյոք նույն ճակատագիրն է սպասում նաև ՀՀ երրորդ նախագահին, արցախցի պատգամավորն ասաց, որ կատարվածից դատելով՝ ոչինչ չի բացառում։
«Դատելով այն ամենից, ինչ կատարվում է այսօր, չեմ բացառում։ Չնայած ինձ համար անհասկանալի է, թե ինչու պետք է մեղադրել Սերժ Սարգսյանին, ինչպես նաև չեմ հասկանում, թե ինչու են մեղադրում Ռոբերտ Քոչարյանին, կամ ինչու են մեղադրում գեներալ Սամվել Կարապետյանին։ Նշածս մարդիկ, այն մարդիկ են, ովքեր կերտել են Արցախի Հանրապետությունը իրենց գաղափարակից և զինակից ընկերների հետ։ Նրանցից յուրաքանչյուրի ավանդը հսկայական է։ Մենք ապրում ենք այնպիսի իրավիճակում, որ որևէ բանից պետք չէ զարմանալ, բայց զայրանալ անշուշտ պետք է։ Ես չեմ հավատում, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ Սամվել Կարապետյանը կարող են հրաման տալ կրակել մարդկանց վրա։ Մարդիկ, ովքեր հայրենիք են ազատագրել, հանկարծ հրամայեն կրակ բացել հայերի վրա, ես դրան չեմ հավատում։
Այն, ինչ տեղի է ունենում պատերազմի հերոսների հանդեպ, ինձ հիշեցնում է վրեժխնդրության նման մի բան, որը մեզ որևէ լավ բանի չի կարող հասցնել։ Մենք իրավունք չունենք պառակտելու ազգը, իրավունք չունենք չգնահատելու ճանապարհ անցած մարդկանց, ավելին՝ նրանց զրկելու ազատությունից»,– ասաց նա։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...