Արմեն Սարգսյանի տարօրինակ լռությունը
Ամուլսարի հարցում արտահայտվեցին բոլորը՝ սկսած Նիկոլ Փաշինյանից, վերջացրած Պաղակն գյուղից հովիվ Արաշավիրով: Արտահայտվեցին բոլորը, բայց լռեց մեկը, որի կարծիքը շատերին է հետաքրքրում: Լռում է նախագահ Արմեն Սարգսյանը, որին ոմանք մեղադրում են «Լիդիանի» հետ շատ սերտ կապեր ունենալու մեջ:
Իհարկե, անկախ այս մեղադրանքներից եւ լուրերից, այս եւ այլ կարեւոր հարցերի շուրջ, կարծում ենք, նախագահը պետք է իր կարծիքն արտահայտի, անկախ նրանից, թե որքան լայն կամ նեղ են նրա լիազորությունները: Ի վերջո, շատերը, որոնք արտահայտվում են, ընդհանրապես որեւէ լիազորություն չունեն:
Այսօր, երբ նախագահի «Լիդիանի» հետ ունեցած կապերի մասին խոսակցություններն ավելի ու ավելի են շատանում, նա ոչ թե պետք է լուսանկար հրապարակի «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային թիմի մարզադաշտից, այլ հանդես գա կարճ եւ հստակ հայտարարությամբ եւ իր տեսակետն արտահայտի Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ:
Չենք ցանկանում, որ կրկնվի այն պատմությունը, որ միայն Նիկոլ Փաշինյանը տեսավ այն փաստաթուղթը, որով Արմեն Սարգսյանի նախագահ դառնալն այլեւս օրինական էր համարվում: Չենք ցանկանում, որ նույնը կրկնվի «Լիդիանի» դեպքում: Հանրությունը սպասում է հրապարակային պարզաբանման:
Որքան բաց ընթանան Ամուլսարի հետ կապված քննարկումները, որքան անկեղծ լինեն բարձրաստիճան պաշտոնյաններն, այնքան ավելի քիչ կլինեն պղտոր ջրում ձուկ որսացողները:
Անհրաժեշտ են բաց եւ թափանցիկ, եւ, որ կարեւոր է, անկեղծ քննարկում առաջին հերթին ջերմուկցիների եւ հանքի մոտ գտնվող մյուս բնակավայրերի ակտիվի մասնակցությամբ: Ընդ որում, այդ քննարկումներին հենց Ջերմուկում պետք է մասնակցեն եւ Արմեն Սարգսյանը, եւ Նիկոլ Փաշինյանը: Միայն այս դեպքում հարցը անհարկի շահարկողների թիվը կտրուկ կնվազի:
Ի վերջո, արդեն իսկ պարզ է, որ ուժային եղանակով կամ մարդկանց բքաբլիթ բաժանելով հնարավոր չի լինի շահագործել այդ հանքավայրը, եթե չլինեն իսկապես բաց եւ անաչառ քննարկումներ:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...