Այսքան կարեւոր հարց եւ այսքան անմակարդակ քննարկումներ
Ամուլսարի հանքի շահագործման հարցը կարեւոր, նույնիսկ շատ կարեւոր հարց է մեր երկրի ներկայի եւ ապագայի համար: Խնդիրը լուրջ եւ խորքային, պրոֆեսիոնալ եւ անաչառ քննարկման կարիք է զգում, բայց հետեւելով ընթացող քննարկումներին թվում է, թե հանրությունը չի զգում պահի լրջությունը:
Քննարկման փոխարեն մենք ականատես ենք լինում փոխադարձ վիրավորանքների, ընդ որում, անկախ նրանից ով ինչ դիրք եւ պաշտոն է զբաղեցնում: Քննարկումների մակարդակն էլ, անկեղծ ասած, շատ ցածր է, հուզական եւ ագրեսիվ: Միայն եզակի մասնագետներ կան, որոնք ցուցաբերում են լուրջ եւ պրոֆեսիոնալ մոտեցում, բայց նրանց ձայնը լռեցվում է ընդհանուր աղմուկի մեջ:
Սա ցույց է տալիս, թե որ մակարդակի վրա է գտնվում մեր հանրությունը: Փոխանակ ականատես լինենք փաստարկված բանավեճերի, ակաանատես ենք դառնում փոխադարձ մեղադրանքների, վիրավորանքների, իսկ քննարկումները որպես կանոն բակերում տեղադրված զրուցարաններում ընթացող սիրողական մակարդակի զրույցներ են հիշեցնում:
Մենք բոլոր հարցերին հենց այսպիսի մոտեցում ենք ցուցաբերում, ինչի արդյունքում լուրջ խոսքը, պրոֆեսիոնալի կարծիքը անուշադրության է մատնվում, փոշիանում, իսկ լսելի է դառնում միայն աղմուկը, որից հանրության լուրջ հատվածը հոգնում է եւ մեկուսանում ընթացող, այսպես ասած, քննարկումներից:
Բնապահպանները փոխանակ իրենց տեսակետը ներկայացնեն ամենալուրջ եւ հուզականությունը հանած մակարդակում, տրվում են սադրանքների եւ ներքաշվում ոչինչ չտվող քաշքուկների եւ փոխադարձ վիրավորանքների մեջ:
Կառավարության ներկայացուցիչներն էլ իրենց դիրքորոշումը փաստարկված ներկայացնելու փոխարեն առիթն օգտագործում են Նիկոլ Փաշինյանին քծնելու համար, իսկ նրանք, ով ի պաշտոնե պարտավոր են պատասխանել հանրությանը հուզող հարցերին, այնպիսի կեցվածք են ընդունել եւ այնպիսի հայտարարություններ են անում, որ միայն ավելացնում են հարցերն ու կասկածանքները:
Այս ամենի արդյունքում ունենալու ենք ավելի դառը պատկեր, քան այսօր կարող ենք կռահել: Մինչեւ չլրջանանք, չհասունանանք հենց այսպես էլ լինելու է բոլոր հարցերում:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...