Ռոթշիլդները ձեռք են բերել Քիշնեւի օդանավակայանը
Քիշնեւի միջազգային օդանավակայանը ձեռք է բերել Նաթանիել Ռոթշիլդի ընկերությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայությանը:
«Այսօր այցով Քիշնեւի միջազգային օդանավակայան է ժամանել Avia Invest ընկերության նոր տեր եւ Քիշնեւի միջազգային օդանավակայանի կոնցեսիոներ Նաթանիել Ֆիլիպ Վիկտոր Ջեյմս Ռոթշիլդը»,- նշված է օդանավակայանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Օդանավակայանի կոնցեսիոն կառավարումը ստացած Avia Invest ընկերության մամուլի ծառայությունն իր հերթին հայտնել է, որ բաժնետոմսերի 95 տոկսը օգոստոսի 19-ին գնել է անշարժ գույքի ոլորտում ներդրումային ընկերություն NR Investments Ltd-ն, որի գլխամասային գրասենյակը տեղակայված է Հերնսիում (Նորմանդական կղզիներ): Հրապարակման մեջ նշված է, որ գնորդը աշխատանքային մեծ փորձ ունի Կենտրոնական Եվրոպայում անշարժ գույքի եւ ենթակառուցվածքների մեջ ներդրումների ոլորտում:
Անցյալ շաբաթ Մոլդովայի խոհրդարանի պատգամավորները դիմել էին դատախազություն՝ խնդրելով քրեական գործ հարուցել Avia Invest ընկերությանը Քիշնեւի օդանավակայանը կոնցեսիոն կառավարման հանձնելիս հայտնաբերված խախտումների փաստով: Այս մասին հայտնել էր պատգամավոր Իգոր Մունտյանուն, որը ղեկավարում է 2013-2019 թվականներին սեփականաշնորհման գործընթացի ստուգման համար ստեղծված խորհրդարանական հանձնաժողովը:
Ավելի վաղ մայրաքաղաքի օդանավակայանը պետությանը վերադարձնելու օգտին էին արտահայտվել երկրի նախագահ Իգոր Դոդոնը եւ վարչապետ Մայա Սանդուն: Մոլդովայում միակ միջազգային օդանավակայանը 2013 թվականին 49 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման էր հանձնվել, վարձակալողը պարտավորվել էր համալիրի զարգացման մեջ ներդնել շուրջ 245 մլն եվրո, օդանավակայանի տարանցիկ ուղեւորահոսքի ծավալը տարեկան մեծացնել 1,5 մլն մարդով, ինչպես նաեւ պետությանը ռոյալթի վճարել եկամուտների 1 տոկոսի չափով:
Սակայն այդ ժամանակից ի վեր Avia Invest-ի սեփականատերերնն արդեն մի քանի անգամ փոխվել են: Սկզբում դրա հիմնադիրներն էին ռուսական ընկերությունները՝ «Կոլոմենյան գործարանը» (մտնում է «Տրանսմաշհոլդինգի» մեջ) եւ «Խաբարովսկի օդանավակայանը»: Նրանց բաժնեմասը հավասար էր՝ յուրաքանչյուրին 50 տոկոս:
Այնուհետեւ դրա մաժորիտար բաժնետերն է դարձել ռուսական «Կոմակսավիա» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը, որը գրանցվել է 2014 թվականի հունվարի 25-ին: Այս ընկերությունը ստացել է բաժնետոմսերի 95 տոկոսը: Սկզբում դրա բաժնետերերն էին «Խաբարովսկի օդանավակայան» ԲԲԸ-ն եւ «ՈՒԿ Կոմակս» ՍՊԸ-ն: Սակայն նույն տարվա սեպտեմբերին «Կոմակսավիա» ՍՊԸ-ի 100-տոկոսանոց բաժնետերն է դարձել բրիտանական TB Team Management LLP-ն, հիմնադրված Բրիտանական Վիրջինյան կղզիներից Dylox United LTD-ի եւ Արուբայից Valtara A. V. V.-ի կողմից: Valtara A. V. V.-ի հիմնադիրների թվում էին այլ օֆշորներ եւ արտասահմանցիներ, որոնք շահեր էին ներկայացնում լիազորագրերի հիման վրա:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...