Ալիևի և Սերժի տարբերությունը
«Մենք 25 տարի է ինչ անկախ պետություն ենք, եւ կարողացել ենք դրան հասնել առանց որեւէ մեկի օգնության, առանց ինչ-որ մեկի փեշից կառչելու: Այսօր մենք պետք է բացահայտ ասենք, որ որպես անկախ պետություն Հայաստանի գոյությունը աշխարհի քարտեզի վրա ձեւական է: Նա սեփական ապագան ինքնուրույն որոշել չի կարող» -
Իլհամ Ալիև
Իհարկե կարելի է Ալիևին հայհոյել, բայց դա չի խնդիրը։ Խնդրին այն է, որ այս խոսքերի մեջ սուտ բան չկա։ Ալիևը, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, ինչ մտածում է, ասում է ու եթե նկատած լինեք, ի տարբերություն Սերժ Սարգսյանի սուտ չի խոսում։
Թշնամու խոսքերին պետք է լուրջ վերաբերվել, այլ ոչ թե ծաղրել։
Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է ասել.
ԹԵԶ 1
Որպես անկախ պետություն Հայաստանի գոյությունը աշխարհի քարտեզի վրա ձեւական է
ԹԵԶ 2
Ադրբեջանը 25 տարի է ինչ անկախ պետություն է, եւ կարողացել է դրան հասնել առանց որեւէ մեկի օգնության, առանց ինչ-որ մեկի փեշից կառչելու:
Այ հենց այս երկու թեզերը որ վերլուծենք, շատ հետաքրքիր շերտեր կբացահայտվեն՝ աշխարքաղաքական, տնտեսական, արժեքային համակարգի և այլն, որոնք բոլորը միմյանց հետ փոխկապակցված են։
Ինչի՞ եմ սա ասում։ Այս երկու թեզերի վերլուծությունը և դրանցից հետևություններ անելը հենց այն է, ինչը պետք է իրենց ելույթներում ներկայացնեն ընտրություններին մասնակցող կուսակցությունները։
Իսկ եթե այլ բաների մասին են խոսում, ուրեմն նույն ... հետևությունը ինքնուրույն արեք։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...