Վրաստանի իշխանությունները հայտնել են ռուս զբոսաշրջիկների թվի նվազման մասին
Վրաստանում Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը հուլիսին կրճատվել է 6,4%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հայտարարել է Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին:
Նրա խոսքով՝ 2018 թվականի հուլիսին երկիր է այցելել Ռուսաստանից ավելի քան 169 000 այցելու, իսկ 2019-ի հուլիսին՝ մոտ 159 000:
Կվրիվիշվիլին հավելել է, որ ճանապարհորդների թիվը, որոնք Վրաստան են ժամանել օդային ճանապարհով, հուլիսին կրճատվել է 48,8%-ով, փոխարենը 7%-ով ավելացել է ցամաքային ճանապարհով երկիր այցելածների թիվը:
«Չնայած ստեղծված իրավիճակին՝ մի բան հստակ է, որ ռուս զբոսաշրջիկների մոտ կա Վրաստան այցելելու ցանկություն»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք: Նշվում է, որ հրամանագիրն ստորագրվել է Ռուսաստանի և նրա քաղաքացիների անվտանգության նկատառումներով և գործելու է ժամանակավոր:
Սույն հրամանագրով տուրօպերատորներին խորհուրդ է տրվում արգելքի գործողության ժամանակահատվածում ուղեգրեր չվաճառել դեպի Վրաստան։
Թբիլիսիի կենտրոնում հակառուսական բողոքի ցույցերը սկսվել էին հունիսի 20-ի երեկոյան՝ Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական նիստում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռը զբաղեցնելուց և այդտեղից ելույթ ունենալուց հետո:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...