Մոլլայի կանչով ապրող հայկական գյուղը (Տեսանյութ)
Թուրքիայի հետ սահմանամերձ Բագարան գյուղի բնակիչները օրը մի քանի անգամ ստիպված են լսել Մոլլայի ձայնը: Երեխաներն անգամ գիտեն հստակ ժամերն ու նշանակությունը:
Փոխարենն այս գյուղում չեն հիշում, թե վերջին անգամ երբ են լսել եկեղեցու զանգերի ղողանջ ու պատարագ. «Ոչ ժամ ունենք, ոչ մատուռ ունենք, որ մի հատ մոմ վառենք»,- ասում է գյուղի բնակիչ Գեւորգ Գալոյանը:
Մարդիկ ստիպված իրենց փոքրիկ աղոթատեղին են կառուցել: Սահմանամերձ գյուղում սա միակ ու ամենեւին ամենաանհանգստացնող խնդիրը չէ: Այստեղ չեն հիշում, թե երբ են վերջին անգամ ծորակից ջուր խմել, գազամատակարարում առհասարակ չեն ունեցել: Իսկ տրանսպորտի խնդիրը անգամ չգիտեն ինչ բառերով ներկայացնել:
«Նախքան ընտրությունները մտցրեցին մի հատ ավտոբուս, օրը մեջ ա գալիս գնում, էտա: Վարկեր ունենք, չենք կարում տանենք մուծենք, 3-4 օր անցնում ա, վրեն արդեն 3-4 հազար գումար ա գալիս, ասում ենք չենք կարում գանք, ասում են մենք ինչ անենք»,- նշում է գյուղի բնակիչ Մարգարիտ Ղազարյանը:
Ճանապարհները նույնպես անմխիթար վիճակում են, այստեղ ավտոմեքենաներ էլ չեն գնում, քանի որ գիտեն՝ երկար չի դիմանա: Ոչ Բագարանում, ոչ էլ մոտակա որեւէ բնակավայրում հիվանդանոց չկա: Այստեղ մարդիկ կատակում են, թե հիվանդացողն արդեն գիտի իր ճակատագիրը. «Հիվանդը 20 օր հետո լավացավ, լավացավ, չէ՝ թաղումը կազմակերպում ենք, հանձնաժողովի նախագահն էլ ես եմ , տանում թաղում ենք»,- ասում է Կամո Գրիգորյանը:
Բագարանցիներն ասում են, որ այստեղ հարսանիք էլ չեն անում. «Ինչո՞վ հարսանիք անենք, սաղ գողնում են, ես էլ եմ իմ կնգան գողցել»,- ավելացնում է նա:
Արդեն մի քանի տարի է՝ ծիրանն այստեղ կարկուտի բաժին է դառնում, իսկ սոխը չի վաճառվում: Շատերը բռնել են արտագնա աշխատանքի ճանապարհը։ Մեկնում են, հետո տանում ընտանիքներին։ Արաքսի աջ ափին գտնվող սահմանը պահող Բագարանը դատարկվում է օրեցօր:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...