Դանիել Իոաննիսյանի դեմ դատական գործ սկսելը հասարակությանն ուղղված նախազգուշացում է
Նախընտրական գործընթացներում դպրոցների տնօրենների անօրինական ներգրավվածության մասին վկայող «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախապատրաստած և հրապարակած նյութը փայլուն ապացույցն է այն բանի, թե ինչպես են հայաստանյան իշխանություններն օգտագործելով իրենց ձեռքի տակ եղած իշխանական ռեսուրսը և լծակները նախապատրաստվում, իսկ այնուհետև իրականացնում «ընտրություններ» կոչվող միջոցառումը։ Հասարակական կազմակերպությունն ի ցույց էր դրել վիճակը միայն մեկ ոլորտում։
Վստահորեն կարելի է պնդել, որ մնացած բոլոր ոլորտներում էլ՝ համատիրություններից սկսած մինչև նախարարություններ, մանկապարտեզներից մինչև բուհեր, բիզնես կառույցներ ու տարաբնույթ աշխատանքային կոլեկտիվներ նույն վիճակն է։ Ամենուր կազմվել են ցուցակներ եւ կախվածության մեջ գտնվող ընտրողներին պարտադրել են քվեարկել իշխանական կուսակցության օգտին։ Այսպես եղել է միշտ և այս անգամ այլ կերպ լինել չէր կարող։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/ կ այս հրապարակումը ոչ զարմացնող էր և ոչ էլ անակնկալ, բայց որպես փաստագրված նյութ չափազանց արժեքավոր է։ Նյութի՝ իր անհերքելիությամբ արժեքավոր լինելն է պատճառը, որ ՀՀ իշխանությունները գրոհ են սկսել այս կազմակերպության ու նրա ղեկավար Դանիել Իոնիսյանի դեմ։ Իշխանությունների նախաձեռնությամբ Իոնիսյանի դեմ դատական գործ սկսելը, ցինիզմի բարձրագույն դրսևորում լինելով հանդերձ նաև քաղաքացիական հասարակությանն ուղղված նախազգուշացում է։
Ովքեր կհամարձակվեն փաստարկված, հասցեական ու անհերքելի ապացույցներով ի ցույց դնել ընտրական գործընթացում կամ որևէ այլ բնագավառում իշխանությունների իրականացրած անօրինականություններն ու խարդախությունները, կթիրախավորվեն իշխանությունների կողմից ու կենթարկվեն ամենախիստ ու տարատեսակ հետապնդումների։
«Իրավունքի եւ ազատության կենտրոն» հ/կ կարծում է, որ Դանիել Իոնիսյանի դեմ իրականցվող այս հարձակումը պետք է դիտարկել որպես հարձակում ուղղված ողջ քաղաքացիական հասարակության դեմ և առաջարկում է հայաստանյան հասարակական կազմակերպություններին, իրավապաշտպան կառույցներին, ոչ իշխանական քաղաքական կուսակցություններին ու գործիչներին հնարավոր բոլոր միջոցներով սատարել Դանիել Իոնիսյանին։
«Իրավունքի եւ ազատության կենտրոն» հ/կ
Նախագահ՝ Վարդան Հարությունյան

















































ՏԻՄ ընտրություններ Հայաստանում. 4 խոշոր համայնքներում քաղաքապետ են ընտրում
Գտնվեց ապրիլյան խայտառակ ընտրությունների միակ մեղավորը
Տնօրենները հայցից հրաժարվում են
Հայաստանցի ընտրողի երգը
«ՀՀ ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական սկզբունքներին»
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...