Խեղճ Մուկուչյան, էդ մարդն ինչքան կարող էր հրապարակավ միլիոնավոր մարդկանց դիմաց նստած թվերը «խփեր»
Ասում են՝ ՀՀԿ-ում հետընտրական «ռազբորկաներ» են սկսվել, ընտրակաշառքներն իրենց նպատակին ճիշտ չեն ծառայել: Եվ քանի որ ամեն ընտրատեղամասում ընտրակաշառք բաժանող և նման հարցերով զբաղվող ու դրա դիմաց նաև մի քանի ամսի աշխատավարձ ստացող անձինք իրենց գործը լավ չեն արել ու փաստացի «քաշել» են ՀՀԿ-ին, հիմա պետք է պատասխան տան՝ ինչո՞ւ ընտակաշառք վերձրածների թիվը չի համապատասխանում իրենց ընտրակաշառք բաժանած թվերի հետ:
Ախր, նախապես պլանավորած էր` հուսալի մարդկանց փող են տալիս, որպեսզի իրենց ընտրեն, ու այդ ընտրողների թվերը բազմապատկած ներկայացվեր. ախր այդքան «լցնել» ու նկարել կլիներ, որ արեցին: Խեղճ Մուկուչյան, էդ մարդն ինչքան կարող էր հրապարակավ միլիոնավոր մարդկանց դիմաց նստած թվերը «խփեր»:
Փաստորեն, ՀՀԿ-ին անգամ ընտրակաշառները չեն օգնում, նրանք այնքան են սպառել իրենց, որ մարդիկ փող են վերձրել, բայց խոստացած «պտիչկան» չեն դրել: Ես համոզված էի, որ ընտակաշառք վերձրածներից շատ քիչ տոկոսն է ընտրել Հանրապետական կուսակցությանը, և հանրապետականի ներքին այս գզվրտոցը և կոլապսի մեջ հայտնված այս իրավիճակն ասածիս վառ ապացույցն է: Հանրապետականի ուժը միայն Մուկուչյանն ու վարչական ռեսուրսներն են, Հանրապետականների դեպքում փողով ձայն գնելն էլ արդեն չի անցնում:
Գուրգեն Ամիրխանյանի ՖԲ էջից

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...