Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ այլ դատավարություն
Ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցող քաղաքական գործընթացը ամենաքիչն է վերաբերում ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ընդհանրապես չի վերաբերում 2008թ. մարտի 1–ին տեղի ունեցած իրադարձություններին։
Դատական գործընթացի մեջ ուղղակիորեն ու անուղղակիորեն ներգրավված են Հայաստանի և Արցախի գործող ու նախկին բոլոր ղեկավարները։
Դատարանում իրար են հանդիպել նախկինն ու ներկան, ապագան ու անցյալը, լավ մոռացված հին (խոսքը ներկայիս Հայաստանի մասին է) ու չմոռացվող նոր Հայաստանը, սերն ու ատելությունը, արժանապատվությունն ու գունափոխությունը, համերաշխությունն ու անհանդուրժողականությունը, հայը և հայը։
Շահառուն հաստատ հայ ժողովուրդը չէ։ Նույնիսկ այս ամենի նախաձեռնողը չէ։ Նախաձեռնողն իրականում զոհի դերակատարում ունի։ Չգիտակցված զոհի։
Գործը մաքուր քաղաքական է։ Ավելի ճիշտ՝ գաղափարական ու փիլիսոփայական։ Նաև՝ էքզիստենցիալ։
Բոլորիս անհայտ դատավորն այժմ դարձել է Հայաստանի փաստացի ղեկավարը, քանզի իր որոշումից է կախված զարգացման սցենարը։ Իրեն կարող են ճնշել կամ չճնշել, ինքը կարող է տեղի տալ ճնշումներին կամ դիմադրել։ Դա արդեն կապ չունի։ Միևնույն է, վերջում ինքն է իր վրա որոշման պատասխանատվություն վերցնելու։ Իսկ որոշելիքը շատ ծանր է։
Դատարանում իրականում քննվում են հետևյալ հարցերը՝
1. արդյոք Հայաստանի ու Արցախի հանրապետությունները լեգիտի՞մ են, թե՞ ոչ,
2. արդյոք Ղարաբաղյան շարժումը և պատերազմում մեր հաղթանակը լեգիտի՞մ են, թե՞ ոչ,
3. արդյոք հայ ժողովուրդն իրավունք ունի՞ պետություն ունենալ, թե՞ ոչ,
4. արդյոք ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանն ու Արցախը ղեկավարել են բացառապես հանցագործնե՞րը (ընդ որում՝ և՛ այսօր, և՛ երեկ), թե՞ ոչ,
5. արդյոք այս դատավարության ընթացքում մեր հասարակությունը գոնե ձևականորեն կպահպանի՞ իր կառուցվածքը, թե՞ մենք կբզկտվենք մինչև վերջին մարդը,
6. արդյոք մեզ մոտ քաղաքական զարգացումները հետայսու կրելու են անարյո՞ւն բնույթ, թե՞ մենք այլևս դատապարտված ենք վենդետտաներով ուղեկցվող քաղաքական մշակույթով ապրելու, ինչը փլուզման է տանելու մեր ամեն մի ձեռքբերում,
7. արդյոք ՀՀ ու Արցախի քաղաքացիներն ընտրում են խաղաղությունն ու հաղթանա՞կը, թե՞ պատերազմն ու պարտությունը (մի՛ շտապեք խաղաղության կողմնակիցներ տեսնել՝ ի դեմս գործող իշխանությունների ու նրանց հոգևոր հայրերի),
8. արդյոք սահմանադրական կարգի տապալումն ու վերականգնումը իրավակա՞ն, թե՞ քաղաքական կատեգորիաներ են (ի դեպ, երբ խոսվում է սահմանադրական կարգի տապալման մասին, արժե որ հստակ ժամկետներ նշվեն, թե կոնկրետ երբ է կարգը տապալվել, և մինչև երբ է այն տապալված մնացել, այլապես տպավորություն է ստեղծվում, որ մենք մինչև հիմա ունենք տապալված սահմանադրական կարգ),
9. արդյոք լեգիտի՞մ է հայ ժողովուրդը՝ որպես պետության սեփականատեր, և լեգիտի՞մ է արդյոք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մասնավոր սեփականությունն այդ պետության մեջ, թե՞ ոչ,
10. Իսկ հիմա՝ ամենակարևորի մասին։ Արդյոք Հայաստանի ու Արցախի հանրապետությունները կդիմանա՞ն այս ծանր հարցադրումներով տեղի ունեցող դատավարությանը, և արդյոք մեր անվտանգության համակարգն ունի՞ այդքան ամրության պաշար։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից


















































Քարոզչական բայրաքթարներ նախընտրական աղմուկի մեջ. Անդրանիկ Թևանյան
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները