ԱԱԾ-ի նամակը ոստիկանությանը թաքցվել է. Ռոբերտ Քոչարյան
Ազգային անվտանգության ծառայության՝ 2008 թվականի փետրվարի 28-ի նամակը ոստիկանությանը, որը հիմք է եղել Ազատության հրապարակում ոստիկանական գործողությունների համար, դատախազները թաքցրել են։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, դատական նիստին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Կալանավորման հետ կապված բոլոր գործընթացներում այդ նամակը թաքցրել էին դատավորներից։ Մենք դա հայտնաբերել ենք գործի նյութերը ստանալուց հետո։ Կարեւոր է այն փաստը, որ քննիչի եւ դատախազի կողմից այդ նամակը թաքցրել են, եւ պաշտպանական կողմը հնարավորություն չի ունեցել այդ հարցի շուրջ դիրքորոշում հայտնել»,- նշեց նա։
Քոչարյանի խոսքով՝ ԱԱԾ-ի կողմից 2008-ի փետրվարի 24-ի քրեական գործը չի կցվել քրեական գործին. «Այն քրեական գործը, որը հարուցվել է փետրվարի 24-ին, չի կցվել այս քրեական գործին, մինչդեռ հնարավորություն են տվել 10 րոպե թերթել երեք հատոր՝ 350 էջ ԱԱԾ-ի կողմից հավաքված նյութերը՝ փետրվարի 24-ից մինչեւ մարտի 2-ի վերաբերյալ»։
ՀՀ երկրորդ նախագահը հավելում է, որ ԱԱԾ-ից հարցաքննվել է միայն մեկ մարդ. «Այս ամբողջ քրեական գործում եւս մեկ բան՝ ԱԱԾ-ից հարցաքննվել է միայն մեկ մարդ։ 800-ից ավելի մարդ են կանչելու որպես վկա, բայց միայն մեկ մարդ է ԱԱԾ-ից։ Ուղղակի, որ գործի որակից պատկերացում ունենաք հենց այս փուլում»,- եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին