Վանաձորի մարզահամալիրն ընդգրկվեց ԿԳՄՍՆ հաշվեկշռում. Գլխավոր դատախազը մանրամասներ է ներկայացրել
Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 18–ի նիստի օրակարգային հարցերից մեկով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաշվեկշռում է ընդգրկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Անդրանիկի փողոց 8 հասցեում գտնվող մարզահամալիրը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 236 միլիոն 929 հազար դրամ:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տրամադրած տվյալների հիման վրա՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության 2025 թվականի ապրիլի 29-ի գրությամբ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից պահանջվել է վերը նշված մարզահամալիրի աճուրդի գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն: ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2025 թվականի մայիսի 7-ի գրությամբ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը տեղեկացվել է, որ հօգուտ պետության 896 միլիոն 66 հազար դրամ բռնագանձելու վերաբերյալ Պետական եկամուտների կոﬕտեի 2024 թվականի մայիսի 3-ի որոշման հիման վրա՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ: Վարույթի շրջանակներում պարտապան «Հայաստան» մարզական ՀԿ-ի անվամբ պետական գրանցում ստացած վերոնշյալ անշարժ գույքը՝ 1 միլիարդ 35 միլիոն դրամ ﬔկնարկային գնով ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի, որի սկիզբ է սահմանվել 2024 թվականի հոկտեմբերի 3-ը:
Դատախազությունը տեղեկացվել է, որ նշված գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացն այդ փուլում ընթացքի մեջ է եղել, մեկնարկային գինը նվազեցվել է մոտ հինգ անգամ և կազմել է 236 միլիոն 929 հազար դրամ: Այս գինը մոտ չորս անգամ նվազ է Պետական եկամուտների կոﬕտեի պահանջով բռնագանձման ենթակա գումարից:
Գլխավոր դատախազի կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին ուղղված գրությամբ առաջարկվել է հանձնարարել Պետական եկամուտների կոմիտեին՝ քննարկելու «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումների շրջանակներում Լոռու մարզի Վանաձոր համայնքի Զ. Անդրանիկի փողոց 8 հասցեի մարզահամալիրը Հայաստանի Հանրապետության պահանջի դիմաց որպես սեփականություն ընդունելու հարցը:
Նշված հանձնարարականի հիման վրա՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զ. Անդրանիկի 8 հասցեում գտնվող մարզահամալիրի աճուրդային արժեքը փոխհատուցելու և այն Հայաստանի Հանրապետությանը պահանջի դիմաց որպես սեփականություն ընդունելու համար շրջանառության մեջ է դրել Կառավարության որոշման նախագիծ:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...