Վտանգավոր զարգացումներ եկեղեցու շուրջ
«Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ Ռուսաստանում որոշակի խմորումներ են տեղի ունենում Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) հնարավոր հրաժարականին ընդառաջ։
Նշենք, որ վերոհիշյալ տելեգրամյան ալիքը հիմնականում ներկայացնում է ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների նյութերը։ Եւ այսպես, ըստ այս տելեգրամյան ալիքին հասած տեղեկությունների՝ ռուսաստանյան ուժային որոշ կառույցներ կանխատեսում են, որ նա շուտով այլևս չի կարողանա պահպանել վերահսկողությունը Հայաստանում և ստիպված կլինի կա՛մ հրաժարական տալ, կա՛մ լքել երկիրը։ Նշվում է, որ այս սցենարի դեպքում հաշվարկված է, որ նրան առաջարկվի չհրաժարվել կաթողիկոսական գահից, այլ կաթողիկոսի կարգավիճակում տեղափոխվել Ռուսաստան և այնտեղից հեռակա կառավարել։
Տելեգրամյան ալիքը գրում է՝ նույնիսկ պատրաստվում է սցենար, ըստ որի՝ Ռուսաստանում կմիավորվեն մի կողմից Ռուսաստանի և Նոր Նախիջևանի, իսկ մյուս կողմից՝ Հարավային Ռուսաստանի հայոց թեմերը, և կստեղծվի, այսպես ասված, «վտարանդի» կաթողիկոսական աթոռ, ինչպես, օրինակ, Անթիլիասի աթոռն է։
Այսպիսով հնարավորություն կստեղծվի ևս մեկ հարված հասցնել դրսից ու պառակտել Հայ առաքելական եկեղեցին։
«Այս թեման քննարկելու համար օրեր առաջ Ներսիսյանի եղբայր Եզրասը Մոսկվայում հոգևորականների ժողով էր հրավիրել։ Մեր տեղեկություններով՝ Ժողովի ընթացքում ներկայացվել է վերոնշյալ սցենարը՝ հոգևորականներից կարծիք լսելու և տրամադրություններ շոշափելու համար։ Հոգևորականների մեծ մասը տարակուսանք է հայտնել, որ այդ քայլը պառակտիչ կլինի Հայ առաքելական եկեղեցու համար, որից երկար ժամանակ եկեղեցին չի կարողանա ապաքինվել։ Այդուհանդերձ Եզրասը պնդել է, որ տվյալ սցենարն է հիմնական այլընտրանքը, և այն ինչ֊որ իմաստով նույնիսկ պարտադրված է»,- ասվում է հրապարակման մեջ:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...