Զելենսկին աջակցում է նախագահական ընտրություններում էլեկտրոնային քվեարկության գաղափարին
Ուկրաինան ուսումնասիրում է արտասահմանում գտնվող ուկրաինացիների համար ընտրությունների ժամանակ էլեկտրոնային քվեարկության հնարավորությունը, սակայն ներկայում քննարկումը վերաբերում է միայն նախագահական ընտրություններին. խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում այդ տարբերակը դեռևս չի քննարկվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Հարցին, թե արդյոք առաջընթաց գրանցվե՞լ է ռազմական դրության ժամանակ ընտրությունների մասին օրենքի մշակման գործում, Զելենսկին նշել է, որ այս հարցի վերաբերյալ որևէ նորություն չկա։ «Ինչքան ես գիտեմ, դեռևս առաջընթաց չկա, բայց ես փոխանցել եմ բոլոր ազդանշանները», - ասել է նա։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ վաղուց է աջակցում այն գաղափարին, որ ուկրաինացիները կարողանան քվեարկել էլեկտրոնային միջոցներով։ Դա հատկապես վերաբերում է արտասահմանում գտնվող ուկրաինացիներին։ «Ես միշտ աջակցել և բարձրացրել եմ նույնիսկ համավարակի սկզբից ի վեր օրենսդրական փոփոխությունների հարցը, որոնք թույլ կտան մարդկանց քվեարկել առցանց։ Մինչ օրս մենք կոնսենսուսի չենք հասել խորհրդարանականների հետ», - եզրափակել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինան պատերազմն օգտագործում է որպես պատրվակ նախագահական նոր ընտրություններ չանցկացնելու համար։ Ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահը պատրաստակամություն էր հայտնել ընտրություններ անցկացնել. սակայն շեշտել էր՝ եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է, որ Ուկրաինայում ընտրություններ անցկացվեն, ապա պետք է ապահովի քվեարկության անվտանգությունը ռուսական հարձակումներից։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ