Բունդեսթագը հաստատել է Բունդեսվերի համար 50 միլիարդ եվրոյի գնումների փաթեթը․ DPA
Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) բյուջետային հանձնաժողովը հաստատել է Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժերի) համար պաշտպանական գնումների փաթեթը, որի արժեքը գերազանցում է 50 միլիարդ եվրոն, հաղորդում է DPA լրատվական գործակալությունը։
Ըստ հրապարակման տվյալների՝ դրամական միջոցները կօգտագործվեն զինվորականների համար անհատական պաշտպանության միջոցների և հանդերձանքի գնման համար։ Բացի այդ, շուրջ 4 միլիարդ եվրո կհատկացվի Arrow 3 հակահրթիռային պաշտպանության համակարգի ընդլայնմանը և 2 միլիարդ եվրո՝ Patriot ՀՕՊ համակարգին։ Ավելի քան 4 միլիարդ եվրո կծախսվի հավելյալ Puma հետևակի մարտական մեքենաների ձեռքբերման վրա։
Գնումների բոլոր այն նախագծերը, որոնց արժեքը գերազանցում է 25 միլիոն եվրոյի շեմը, պետք է հաստատվեն Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովի կողմից։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2025 թվականին հաստատվել է ընդհանուր առմամբ 103 առաջարկ, ինչը սկիզբ է դրել խոշոր պաշտպանական նախագծերի՝ 82,98 միլիարդ եվրո ընդհանուր ներդրումային ծավալով։ Վերջին երեք տարիների ընթացքում ներդրվել է 188,4 միլիարդ եվրո։
2026 թվականին Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանական բյուջեն կավելանա՝ հասնելով շուրջ 108 միլիարդ եվրոյի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է սառը պատերազմի ավարտից ի վեր։ Միջոցները հիմնականում կուղղվեն ռազմական տեխնիկայի և զինամթերքի գնումներին, որոնց զգալի մասը ֆինանսավորվում է վարկային միջոցների հաշվին։

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում