Պուտինի և Էրդողանի հանդիպման օրակարգում S-400 հակաօդային պաշտպանության համակարգի վերադարձի հարց չի եղել․ Պեսկով
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման օրակարգում չի եղել Թուրքիայի կողմից S-400 ՀՕՊ համակարգերի հնարավոր վերադարձի թեման, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Այս թեման չի եղել օրակարգում», - պատասխանել է Պեսկովը։
Նա նաև նշել է, որ Մոսկվան չի կարծում, որ Թուրքիայի կողմից S-400 ՀՕՊ համակարգերի հնարավոր վերադարձի հարցը կարող է ազդել Ռուսաստանի և հանրապետության հարաբերությունների վրա։
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողմ է Ռուսաստանին վերադարձնել նրանից նախկինում ձեռք բերված S-400 զենիթահրթիռային համակարգերը։ Ըստ այդ տվյալների՝ Թուրքիայի առաջնորդն այս հարցը բարձրացրել է անցյալ շաբաթ Թուրքմենստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ և դա Վաշինգտոնի պահանջն է։ Լրագրողները Պեսկովից հետաքրքրվել են, թե ինչպե՞ս են Կրեմլում ընդունել այդ լուրը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ