Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատարը դատապարտվեց ազատազրկման՝ 6 տարով․ «Փաստինֆո»
Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, ապա՝ շտաբի պետ նշանակված սպա Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց ազատազրկման։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, հրապարակել է Գրիգորյանի վերաբերյալ դատավճիռը՝ դատապարտելով Գրիգորյանին ազատազրկման՝ 6 տարի ժամկետով։ Նշանակված պատժին հաշվակցվել է նաև Գրիգորյանի՝ 11 ամիս 1 օր անազատության մեջ գտնվելու ժամկետը և վերջնական պատիժ է նշանակվել 5 տարի 29 օր ժամկետով ազատազրկումը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Հակակոռուպցիոն դատարանից։
Գրիգորյանն առայժմ կմնա ազատության մեջ, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը կմնա անփոփոխ՝ մինչև դատախճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը։
Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի՝ մարտադաշտը լքելուց հետո, ըստ Գրիգորյանի դատարանում տրված ցուցմունքի՝ իրենք չորս սպա են մնացել, 200 զինծառայող է եղել, ինքը և սպաներից մեկը՝ Վազգեն Վարդանյանը, զինծառայողների մի մասին վերցրել են՝ կազմակերպել նահանջո, իսկ մյուս զինծառայողներից տեղեկություն չեն ունեցել, ընդ որում, թե ինչու են ինքը և Վարդանյանը, լինելով առավել բարձր կոչումով սպա, զորքը թողել մենակ՝ նա պատասխան չուներ։ Զինծառայողների մի մասը, որոնք ճիշտ ճանապարհը չեն գտել՝ կամ գերեվարվել էին, կամ զոհվել, կամ էլ՝ ծանր վիրավորում ստացել։ Նա նաև խոստովանել է, որ չորս հրամանատարով չեն կարողացել հավաքել զորքը, այն ցաքուցրիվ է եղել, իսկ գործողությունների պլան որպես այդպիսին չի եղել։ Ընդ որում, նշված վկան՝ Հայկազ Գրիգորյանը, միակը չէր, որը փաստացի խոստովանել էր դատարանում նաև իրենց մեղավորությունը։ Հայկազ Գրիգորյանի այս «ինքնախոստովանությունից» հետո տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ բարձրացնելով Գրիգորյանին պատասխանատվության կանչելու հարցը։
Հայկազ Գրիգորյանի նկատմամբ 2024 թվականի հունիսի 05-ին քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասով ՝ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները