Երևանում վիճաբանության ժամանակ հարևանուհին քիմիական նյութ է լցրել մեկ այլ կնոջ դեմքին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 15-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 31-ամյա Մելինե Ս․-ն և հայտնել, որ իր հարևանը անհանգստացնում է իրեն, իսկ քիչ անց օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մելինե Ա․-ն «քիմիական այրվածք դեմքի շրջանում, 1-ին, 2-րդ աստիճան, մոտավորապես 2% մարմնի մակերես» ախտորոշմամբ տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ նույն օրը ժամը 18։00-ի սահմաններում Շիրակի փողոցի իրենց շենքի շքամուտքում շքամուտքը մաքրելու հարցի շուրջ Երևանի բնակիչ 38-ամյա Վալենտինա Բ․-ն վիճաբանել է իր հարևանուհի՝ Մելինե Ս․-ի հետ, որի ընթացքում տարայով հեղուկ նյութ է լցրել վերջինի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները